Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում դպրոցի աշակերտների շրջանում հայերենի իմացության գնահատման հետազոտական խմբի համակարգող խորհրդատուի ընտրության մրցույթ

01.09.2021

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանն (այսուհետ՝ ԲՊՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում (այսուհետ՝ ՀՀ)՝ պատրաստելով մասնագետներ հաշվողական լեզվաբանություն, համընթաց թարգմանություն, կրթության գնահատման և թեստավորում միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:

Ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար նախատեսվում է.

• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն՝ իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ,
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը:


ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի, դպրոցի աշակերտների շրջանում հայերենի իմացության գնահատման հետազոտական խմբի համակարգողը, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 3 փուլով:

 

Առաջին փուլ
• Հետազոտական խմբի անդամների հետ քննարկել և ճշգրտել հետազոտության նպատակները և ակնկալվող արդյունքները:
• Աջակցել հետազոտության ընտրանքի մշակմանը՝ ներառյալ դպրոցների քանակը, վայրը և յուրաքանչյուր դպրոցից ներգրավվող աշակերտների թիվը, դասարանը,
• Աջակցել հետազոտության գործիքակազմի, այդ թվում՝ հայերենի իմացության գնահատման թեստի և հարցաշարերի կազմմանը:
• Ուսումնասիրել հետազոտական թիմի կողմից մշակված հետազոտության մեթոդաբանությունը, հայերենի իմացության գնահատման թեստի և գնահատման հարցաշարերը ու, ըստ անհրաժեշտության, բարելավել այն:
• Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
• Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման ԲՊՀ-ի ռեկտորին:
Երկրորդ փուլ
• Համակարգել հետազոտական թիմի աշխատանքները և գնահատման կազմակերպումը ընտրված մայրաքաղաքային և մարզային դպրոցներում,
• Կազմակերպել ընտրված աշակարտների շրջանում թեստավորման և հարցման փորձնական և հիմնական փուլերը,
• Հայերենի իմացության գնահատման աշխատանքների կազմակերպման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում, հանդես գալ որպես կոնտակտային անձ՝ դրանց լուծման նպատակով,
• Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը,
• Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման ԲՊՀ-ի ռեկտորին:

Երրորդ փուլ
• Աջակցել հետազոտական խմբի վիճակագրին հավաքագրված տվյալների մուտքագրման և վերլուծության գործընթացում,
• Ստուգել հավաքագրված տվյալները և, անհրաժեշտության դեպքում, կատարել ճշգրտումներ,
• Ստեղծել տվյալների բազա և իրականացնել դրանց որակական վերլուծություն՝ համադրելով վերլուծության քանակական արդյունքների հետ,
• Հիմք ընդունելով վերլուծության արդյունքները, մշակել երաշխավորություններ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարությանը՝ աշակերտների շրջանում հայերենի իմացության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ,
• Ներկայացնել հետազոտության արդյունքները հիմնական շահառուներին՝ ներառյալ ՀՀ դպրոցների ներկայացուցիչներին, կրթության հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներին, ԿԳՄՍՆ-ին և այլն,
• Հիմք ընդունելով վերլուծության արդյունքները և հիմնական շահառուների հետ քննարկումները, առաջադրել 2-3 հետազոտական թեմա՝ հետագա ուսումնասիրությունների կազմակերպման և կրթության բնագավառում քաղաքականության ձևավորման նպատակով,
• Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը,
• Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման ԲՊՀ-ի ռեկտորին:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է ճշգրտվել պայամանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից)

Անհատ խորհրդատուի՝ հետազոտական թիմի համակարգողի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
- առաջին փուլ՝ 2021թ. սեպտեմբեր-հոկտեմբեր (1 ամիս),
- երկրորդ փուլ՝ 2021թ. հոկտեմբեր- 2022թ. հունվար (3 ամիս),
- երրորդ փուլ՝ 2022թ. –հունվար – փետրվար (1 ամիս):


Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում`
- Բարձրագույն կրթություն և գիտությունների թեկնածուի աստիճան կրթության կառավարման, մանկավարժության, մաթեմատիկայի մասնագիտությամբ,
- Հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
- Առնվազն 7 տարվա ընդհանուր աշխատանքի փորձ, որից առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ գնահատման և կրթության ոլորտներում,
- Համակարգչային ծրագրերով (Microsoft Office) աշխատելու, ինչպես նաև համացանցի տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու գերազանց հմտություններ: 30
Հատուկ փորձառություն՝
- Կրթության ոլորտում հետազոտությունների, թեստավորման կազմակերպման փորձառություն,
- Կրթության գնահատման և թեստավորման ոլորտում գիտական հոդվածների առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Մասնագիտական ոլորտում միջազգային համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն: 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. սեպտեմբերի 08-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37460) 830– 111/206:



«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Դիմող`
հասցե`
հեռախոս`
Էլ. փոստ`

 

 

Դիմում

Սույնով ցանկություն եմ հայտնում մասնակցել «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում դպրոցի աշակերտների շրջանում հայերենի իմացության գնահատման հետազոտական խմբի համակարգող խորհրդատուի ընտրության մրցույթին:

Կից ներկայացնում եմ տվյալներ իմ աշխատանքային փորձի և կրթության մասին:

Դիմող`

<<>> ——————————— 2021թ.
 

Նորություններ

22.04.2026 Համաշխարհային բանկի ներկայացուցիչն այցելել է հիմնանորոգվող ավագ դպրոցներ Հայաստան այցի շրջանակներում Ապրիլի 20-22-ը Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար, Շիզուկա Կոնիմոտոն և ՀԲ ավագ տնտեսագետ Դանիել Արտուրո Ռոդրիգես Սեգուրան ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Երևանի Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի և ՀՀ Լոռու մարզի Վանաձորի ավագ դպրոցներ։ Այցելությունների համատեքստում էր Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավման լրացուցիչ... 21.04.2026 ՀԲ պատվիրակության այցերը բնագիտական և ինժեներական ուղղության առարկաների լաբորատորիաներ Ապրիլի 21-22-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի և ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրականի, Օհանավանի միջնակարգ դպրոցներ, եղել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ և Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցներում : Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Այցերի նպատակն էր նաև հանդիպել... 25.03.2026 Դրամաշնորհային պայմանագրի կնքում՝ նախակրթարանի հիմնման նպատակով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Մարտի 25-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ում տեղի ունեցավ դրամաշնորհային պայմանագրի կնքում ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշենի միջնակարգ դպրոցի, հետ: Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ «Դպրոցին երեխաների պատրաստվածության...