Հայտարարություններ
Կրթության բարելավում վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից իրականացվող Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ /ՇԻՆԼԱԲ/ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում«Ասֆալտբետոնի կազմի նախագծման ուսումնական ձեռնարկ-ի մշակման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության
10.08.2020
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը,Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ ծրագրի շրջանակներում նոր լաբորատոր աշխատանքների ձևակերպման, փորձարկման և ուսումնական գործընթացում ներդրման նպատակով հայտարարում է խորհրդատուի ընտրության մրցույթ: Խորհրդատուն պետք է ձևակերպի, փորձարկի և ուսումնական գործընթացում ներդնի նոր լաբորատոր աշխատանքները: Ընտրված խորհրդատուն պետք է ներկայացնի շինարարության ոլորտը: Մասնավորապես, ընտրվելու համար
կարող են դիմել` կրթության գործընթացներում ներգրավվածության, կրթական ծրագրերի և ուսումնական նյութերի մշակման փորձ ունեցող մասնագետներ: «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը (այսուհետ՝ ՃՇՀԱՀ), «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում իրականացնում է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում կրթական ծրագրի արդիականացումը՝ նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի ներդրմամբ» /ՇԻՆԼԱԲ/ դրամաշնորհային ծրագիրը
(այսուհետ՝ Ծրագիր): Ծրագրի նպատակն է տրանսպորտային ուղիների շինարարության և շահագործման կրթական ծրագրի դասավանդման և ուսումնառության կատարելագործմանը, գիտահետազոտական գործունեության զարգացմանը և առևտրայնացմանը (կրթություն-գիտություն-բիզնես կապի
ամրապնդում), կրթական գործընթացում գիտահետազոտական աշխատանքների ներգրավմանը և ԲՈԻՀի ուսումնագիտական գործառույթների ընդլայնմանն ու կարողությունների հզորացմանը միտված նորագույն փորձասարքերով հագեցած լաբորատորիայի հիմնումը: Ծրագրի շրջանակներում ստեղծվելիք լաբորատորիայի աշխատանքների կազմակերպման, համապատասխան տեսական և գործնական հիմքերի ապահովման տեսանկյունից կարևորվում է նաև դրամաշնորհային ծրագրի շրջանակներում
անհրաժեշտ ձեռնարկների ու մեթոդական ուղեցույցների մշակումը և այդ նպատակով հինգ համապատասխան ուղղություններով անհատ խորհրդատուների ընտրությունը:
Նշված Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել ճանապարհաշինարարության լաբորատոր սարքավորումներ, արդիականացնել գործող «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագիրը և մշակել «Ասֆալտբետոնի կազմի նախագծման ուսումնական ձեռնարկ» (նվազագույնը՝ 100 էջ): Ուսումնական ձեռնարկի մշակումը նախատեսվում է իրականացնել անհատ խորհրդատուի ներգրավման միջոցով: Անհատ խորհրդատուի աշխատանքի նպատակն է ասֆալտբետոնային խառնուրդների կազմի նախագծման միջազգային մեթոդների ուսումնասիրման, վերլուծության արդյունքների և բուհի կողմից ձեռքբերված փորձասարքերի
հնարավորությունների հիման վրա մշակել «Ասֆալտբետոնի կազմի նախագծման ուսումնական ձեռնարկ»: Անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով` 1-ին փուլ՝ 2 ամիս, 2-րդ փուլ՝ 2 ամիս, 3-րդ փուլ՝ 1 ամիս տևողությամբ, որոնց ընթացքում կիրականացվեն ներքոնշյալ աշխատանքները.
1-ԻՆ ՓՈՒԼ
Իրականացնել ասֆալտբետոնային խառնուրդների կազմի նախագծման մեթոդների միջազգային փորձի (նվազագույնը 2 երկրի) ուսումնասիրում, վերլուծություն, համադրում:
Կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա նախապատրաստել ուսումնական ձեռնարկի կառուցվածքը:
Իրականացնել ուսումնական ձեռնարկի ներածության մշակում:
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի «Ճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացնել իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, մշակված նյութերը և իրականացնել անհրաժեշտ քննարկումներ:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից, մշակված նյութերի վերաբերյալ քննարկումների արդյունքում ներկայացված համապատասխան առաջարկությունների և դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել դրանք։
Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
2-ՐԴ ՓՈՒԼ
Իրականացնել ասֆալտբետոնային խառնուրդների կազմի նախագծման վերաբերյալ ուսումնական ձեռնարկի առաջին գլխի մշակում, որտեղ նաև կներառվի պատմական ակնարկ խառնուրդների նախագծման գոյություն ունեցող մեթոդների մասին:
Իրականացնել Ասֆալտբետոնային խառնուրդների կազմի նախագծման վերաբերյալ ուսումնական ձեռնարկի երկրորդ գլխի մշակում, որտեղ նաև մանրամասնորեն կներկայացվեն ասֆալտբետոնային խառնուրդների նախագծման Հվիմի և Մարշալի մեթոդները:
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի «Ճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացնել մշակված նյութերը և իրականացնել անհրաժեշտ քննարկումներ:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից, մշակված նյութերի վերաբերյալ քննարկումների արդյունքում ներկայացված համապատասխան առաջարկությունների և դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել դրանք:
Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
3-ՐԴ ՓՈՒԼ
Իրականացնել Ասֆալտբետոնային խառնուրդների կազմի նախագծման վերաբերյալ ուսումնական ձեռնարկի երրորդ գլխի մշակում, որտեղ մանրամասնորեն կներկայացվի նաև համաշխարհային ճանապարհաշինության մեջ ներկայումս առավել տարածված Սուպերփեյվ մեթոդը:
«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի «Ճանապարհներ և կամուրջներ» ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացնել մշակված նյութերը և իրականացնել անհրաժեշտ քննարկումներ:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից, մշակված նյութերի վերաբերյալ քննարկումների արդյունքում ներկայացված համապատասխան առաջարկությունների և դիտարկումների հիման վրա, ըստ անհրաժեշտության, վերանայել դրանք:
Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
1. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (Կարող է փոփոխվել՝ կախված անհատ խորհրդատուի հետ պայմանագրի կնքման ամսաթվից)
Անհատ խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 3 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
առաջին փուլ՝ 01.10.2020-30.11.2020
երկրորդ փուլ՝ 01.12.2020-31.01.2021
երրորդ փուլ՝ 01.02.2021-28.02.2021
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Անհատ խորհրդատուն յուրաքանչյուր փուլի ավարտից հետո 5 օրյա ժամկետում պետք է ներկայացնի հաշվետվություն դրամաշնորհային Ծրագրի ղեկավարին, որը կհամարվի ընդունված՝
Ծրագրի ղեկավարի կողմից ընդունվելու պարագայում: Յուրաքանչյուր փուլի հաշվետվությանը պետք է կցվեն այդ փուլում կազմված համապատասխան փաստաթղթերը։
3. ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ (ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ,
ՓՈՐՁ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ (30 միավոր)
Բարձրագույն կրթություն ճարտարագիտության (շինարարության ոլորտում), ինչպես նաև
առնվազն թեկնածուի գիտական աստիճանի առկայություն:
Տրանսպորտային ուղիների շինարարության և շահագործման, շինարարական կոնստրուկցիաների
նախագծման ոլորտներում նեղ մասնագիտացումը կդիտվի իբրև առավելություն:
Հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ (40 միավոր)
Համապատասխան ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից 3-ը բուհական
համակարգում դասավանդման և գիտամանկավարժական գործունեության փորձ:
Համակարգչային ՝ Microsoft Word, Excel, Internet ծրագրերով աշխատելու հմտություններ:
ՀԱՏՈՒԿ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ (30 միավոր)
Ուսումնական ձեռնարկների /ուղեցույցների/ ուսումնամեթոդական փաթեթների մշակման փորձ:
Մասնակցությունը միջազգային այլ ծրագրերի, վերապատրաստումների, փոխանակման և շարժունության ծրագրերի կդիտվի որպես առավելություն:
«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:
Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, Կրթությունը և փորձը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» Հիմնադրամ` ք. Երևան, Վ.Տերյան փող. 105 հասցեով, (էլ. փոստ. info@nuaca.am) մինչև 03.09.2020թ., ժամը 12:00-ն: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010)58-37-73 հեռախոսահամարով: