Հայտարարություններ

«Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սեքվենավորման դասընթացի, հետազոտական ուղեցույցի մշակման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

26.06.2020

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում «Հայ-Ռուսական համալսարանի» կողմից իրականացվող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սեքվենավորման դասընթացի, հետազոտական ուղեցույցի մշակման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

Հայ-Ռուսական համալսարանը (ՀՌՀ) «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում իրականացնում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման կրթական և գիտական գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագիրը, որի հիմնական նպատակն է ՀՌՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի հենքի վրա ստեղծել կրթական և գիտական գերազանցության կենտրոն, որը կխթանի ՀՌՀ-ի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը, կրթական, գիտահետազոտական և նորարարական գործունեությունը:
Ակնկալվում է, որ միջազգային չափանիշներին համապատասխանող նորարարական գերազանցության կենտրոնն իր ներուժով, ենթակառուցվածքով և գիտակրթական ազդեցությամբ առաջատար դիրքեր կզբաղեցնի Հայաստանում և տարածաշրջանում, կհանդիսանա բուհերը, գործարար կազմակերպությունները և գիտական ինստիտուտները միավորող հարթակ։ Կենտրոնի հիմնումը հնարավորություն կընձեռի նաև բարձրացնել առկա կրթական ծրագրերի որակը՝ մշակելով/ներդնելով նոր առարկայական և կիրառական ծրագրեր և համալրելով առկա ծրագրերը, իրականացնել կրթական և գիտահետազոտական աշխատանքներ կենտրոնի հենքի վրա՝ ստեղծելով գիտական արդյունքների ներդրման և համագործակցության խթանման նոր հնարավորություններ։ Ծրագրի իրականացումը կխթանի նաև ՀՌՀ-ի և մասնավոր հատվածի համագործակցությունը և կստեղծի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական վերապատրաստման նոր հնարավորություններ:


ՆՊԱՏԱԿ
Նորաստեղծ կենտրոնում նախատեսված է գիտաուսումնական և հետազոտական ծրագրերի իրականացում, մասնավորապես, սեքվենավորման ոլորտում։ Այս ուղղությամբ ուսանողներին համապատասխան գիտելիքներ տրամադրելու նպատակով անհրաժեշտ է մշակել և ներդնել «Հաջորդ սերնդի և նանոպորային սեքվենավորում» դասընթացը, որը ներառելու է լսարանային և լաբորատոր դասաժամեր, ինչպես նաև լրամշակել «Գենոմիկա և պրոտեոմիկա» դասընթացը՝ «Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա» դիպլոմավորված մասնագետների պատրաստման կրթական ծրագրում։ Դասընթացների բովանդակության (լրա)մշակման և սեքվենավորմանն ուղղված աշխատանքների իրականացման համար
անհրաժեշտ է մշակել հետազոտական ուղեցույց, անցկացնել սեմինար՝ ոլորտի վերջին զարգացումների վերաբերյալ նորաստեղծ կենտրոնի անձնակազմի և ՀՌՀ Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի (ԿԲԴ) ուսանողների համար (ակնկալվում է առնվազն 20 մասնակից)։ Այս գործողությունների կատարման համար անհրաժեշտ է ստանալ մասնագիտական խորհրդատվություն։


ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Խորհրդատվական ծառայության մատուցումը նախատեսվում է իրականացնել անհատ խորհրդատուի ներգրավմամբ, ով իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 2 փուլով:

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Աշխատանքի իրականացման ժամանակահատվածը սահմանված է 6 ամիս, որը տրոհվելու է 2 փուլի՝ համապատասխանաբար, 2 ամիս (առաջին փուլ՝ 2020թ․ հուլիս-օգոստոս) և 4 ամիս (երկրորդ փուլ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր) տևողությամբ:
(Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի կնքման ամսաթվից):

Առաջին փուլ
Ուսումնասիրել սեքվենավորման ոլորտի վերջին զարգացումները 2015-2020թթ. գիտական հոդվածներից և մենագրություններից:
Ուսումնասիրել արտերկյա առնվազն 3 առաջատար բուհի համապատասխան դասընթացների լսարանային և լաբորատոր հատվածների նկարագրերը:
Իրականացնել սեքվենավորման հիմունքներին և կենսաբժշկական գիտական հետազոտություններում դրա կիրառությանը նվիրված ընդհանուր տեղեկատվական սեմինար՝ նորաստեղծ կենտրոնի անձնակազմի և ԿԲԴ ինստիտուտի ուսանողների համար առնվազն 20 անձի մասնակցությամբ:
Կազմել հաշվետվություն` ներառելով տվյալ փուլում մշակված փաստաթղթերը և ներկայացնել հաստատման Ծրագրի ղեկավարին։
Ծրագրի ղեկավարի կամ համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում կատարել անհրաժեշտ վերանայումներ և բարելավումներ և, ըստ այդմ, հաշվետվությունը կրկին ներկայացնել հաստատման:

Երկրորդ փուլ
Մշակել լսարանային և լաբորատոր հատվածներից բաղկացած «Հաջորդ սերնդի և նանոպորային սեքվենավորում» դասընթացը և լրամշակել «Գենոմիկա և պրոտեոմիկա» դասընթացը՝ ելնելով այլ բուհերի փորձից և կենտրոնում առկա/ձեռքբերվելիք նյութատեխնիկական բազայից և հնարավորություններից:
Կազմել երրորդ սերնդի սեքվենավորման հետազոտական 1 ուղեցույց, որը կներառի պրոտոկոլներ ԴՆԹ-ի անջատման, որակի ստուգման, սեքվենավորման նախապատրաստական փուլերի կատարման և բուն սեքվենավորման վերաբերյալ՝ համապատասխան կենտրոնի նյութատեխնիկական բազային:
Կազմել հաշվետվություն` ներառելով տվյալ փուլում մշակված փաստաթղթերը և ներկայացնել հաստատման Ծրագրի ղեկավարին։
Ծրագրի ղեկավարի կամ համակարգողի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում կատարել անհրաժեշտ վերանայումներ և բարելավումներ և, ըստ այդմ, հաշվետվությունը կրկին ներկայացնել հաստատման:


ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Խորհրդատուի ընտրությունն իրականացվելու է մրցութային հանձնաժողովի կողմից ըստ հետևյալ գնահատման չափանիշների: Անհատ խորհրդատուն պետք է բավարարի ստորև բերված որակավորման պահանջներին.

Որակավորման չափանիշը (առավելագույն միավորը)
Որակավորում (30 միավոր)
Բարձրագույն կրթություն մոլեկուլային և բջջային կենսաբանության, կենսաբժշկության, բժշկության կամ բնական գիտությունների այլ հարակից ոլորտներում, գիտական աստիճանի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
հայերենի և անգլերենի գերազանց, իսկ ռուսերենի՝ լավ իմացություն։

Ընդհանուր փորձառություն (30 միավոր)
Համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա գիտական կամ գիտամանկավարժական աշխատանքային փորձ,
ընդհանուր և մասնագիտական համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություններ,
մասնակցությունը միջազգային կամ պետական դրամաշնորհային գիտահետազոտական ծրագրերին ցանկալի է։

Հատուկ փորձառություն (40 միավոր)
Համապատասխան ոլորտում գիտական հետազոտությունների իրականացման, գիտական հրապարակումների և/կամ մեթոդական ուղեցույցների պատրաստման առնվազն 3 տարվա փորձ,
վերապատրաստում(ներ) անցած լինի մոլեկուլային կենսաբանության, կենսաինֆորմատիկայի, սեքվենավորման կամ հարակից ոլորտներում,
կենսաբժշկության ոլորտում գիտական միջոցառումների կազմակերպման փորձը ցանկալի է,
WoS կամ Scopus շտեմարանում առկա առնվազն 3 հոդված վերջին 5 տարվա ընթացքում:

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
կրթությունը և փորձը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:

Համապատասխան որակավորում և փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Հայ-Ռուսական համալսարան` ք. Երևան, Հովսեփ էմինի 123, 0051, 1-րդ հարկ, Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտ կամ (ցանկալի է) էլ. փոստով (roksana.zakharyan@rau.am) մինչև ս.թ.հուլիսի 6-ը, ժամը 15:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով կամ հետևյալ հեռախոսահամարով՝ (0037495) 542066: 

Նորություններ

26.07.2021 Ուղեղի գերազանցության կենտրոնի ստեղծման ճանապարհին Հուլիսի 23-ին երկշաբաթյա մոնիտորինգային այցերի համատեքստում աշխատանքային այցով Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) էին «Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: Նշենք, որ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական և կրթական կենտրոն է ստեղծվում, որը... 23.07.2021 Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ամփոփվում են «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա ամփոփիչ մշտադիտարկումների համատեքստում, հուլիսի 22-ին տեղի ունեցավ հանդիպում Հայ-Ռուսական համալսարանում (ՀՌՀ): Հանդիպման ընթացքում ՀՌՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը ՀՀ ԿԳՄՍՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ... 21.07.2021 Ամփոփիչ մշտադիտարկում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Հուլիսի 20-ին, Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) աշխատանքների համատեքստում, տեղի ունեցավ հանդիպում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ): Հանդիպման նպատակը ՃՇՀԱՀ-ում իրականացվող դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ մշտադիտարկումն էր: Համալսարանում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ողջունեց ՃՇՀԱՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը: Նշենք, որ 2019 թվականի հուլիսից բուհում մեկնարկել է...