Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում Քիմիա (Անալիտիկ Քիմիա) ուղղությամբ մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի հայտարարություն

12.09.2019

Քիմիա (Անալիտիկ Քիմիա) ոլորտի անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ-ն բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող մեխանիզմ է, որի միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և բուհերի կարողությունների հզորացման նպատակով: Ներկայումս ընթացքում են ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու բուհերի դրամաշնորհային ծրագրերը: Բուհերի կողմից դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության տրամադրման համար (գնման ենթակա ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի դիտարկում, տեխնիկական գնահատման համապատասխանության դիտարկում, մասնագիտական աջակցություն մշտադիտարկման ընթացքում) նախատեսվում է ներգրավել համապատասխան փորձագետների: Քիմիա (Անալիտիկ Քիմիա) ոլորտի փորձագետի հիմնական պարտականությունները ներառում են հետևյալ աշխատանքները.

Փորձագետի աշխատանքների հիմնական շրջանակը հետևյալն է.
• Աջակցել ԿԾԿ ԾԻԳ-ին՝ տրամադրելով անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն՝ ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի գնումների գործընթացի իրականացման ընթացքում, ներառյալ.
- Գնման ենթակա ապրանքների տեխնիկական հատկորոշիչների և գնման մեթոդի, ինչպես նաև ներկայացված տեխնիկական առաջարկների/հայտերի ու պահանջվող տեխնիկական հատկորոշիչների համապատասխանության և գնի դիտարկում:
• Աջակցել ԿԾԿ ԾԻԳ-ին՝ տրամադրելով անհրաժեշտ փորձագիտական եզրակացություն ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում, ներառյալ.
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում փուլային հաշվետվությունների հետ ներկայացված արդյունքների դիտարկում, ըստ անհրաժեշտության:
- Նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ համատեղ մշտադիտարկման այցերի իրականացում:
- ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի իրականացման վերաբերյալ ընդհանուր մասնագիտական-փորձագիտական եզրակացության տրամադրում:
Ներկայումս պահանջվում է մեկ փորձագետ Քիմիա (Անալիտիկ Քիմիա) ուղղությամբ:
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով անհատ խորհրդատուի որակավորման նվազագույն պահանջներն են.
Որակավորումը (առավելագույնը 30 միավոր)
- Բարձրագույն կրթություն Քիմիայի (Անալիտիկ Քիմիա) ոլորտում
- Անգլերենի իմացություն
Ընդհանուր փորձը (առավելագույնը 30 միավոր)
- ՀՀ բարձրագույն կրթական համակարգի լավ իմացություն
- ՀԲ գնումների/ֆինանսական ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում (առավելագույնը 40 միավոր)
- Առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Փորձագետի աշխատանքը նախատեսվում է իրականացնել ՆՄՀ տվյալ դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում: Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույց»-ի ընթացակարգերի համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ստորև նշված հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին՝ 11:00-13:00 և 14:00-17:00: Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում (ձևը կցվում է) և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae), ինչպես նաև ինքնակենսագրության մեջ արտացոլված տվյալները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ էլ-փոստով՝ մինչև 2019 թ. սեպտեմբերի 23-ը, ժամը 13:00-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+37410) 57-56-90 (27, 50)
E-mail: info@cfep.am
Կայքի հասցե՝ www.cfep.am

 

Նորություններ

14.11.2023 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ընդունել է Համաշխարհային բանկի և ԿԾԿ ԾԻԳ ներկայացուցիչներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը : Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար տկն. Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, , Կրթության ոլորտի փորձագետ Աննա Բերձենաձեն, ՀԲ խորհրդատուներ Աննա Մալխասյանը և Սոնա Կոշեցյանը, և այլք: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ծրագրերի ղեկավար/տնօրենի տեղակալ Արմինե Խաչատրյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Համաշխարհային... 13.11.2023 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ քննարկել է Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի ընթացիկ աշխատանքները Նոյեմբերի 8-ին Հայաստան այցի շրջանակում Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԿԳՄՍՆ ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցների հետ: Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար տկն. Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, Կրթության ոլորտի փորձագետ Աննա Բերձենաձեն, Սոցիալական զարգացման գծով մասնագետ Սոնյա Մսրյանը, ՀԲ խորհրդատուներ Աննա Մալխասյանը և Սոնա Կոշեցյանը: Հանդիպմանը առցանց եղանակով մասնակցում էին նաև ՀԲ գնումների մասնագետ Արմինե... 10.11.2023 Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ այցեր է իրականացրել ՀՀ մարզերում Նոյեմբերի 7-8-ին Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արմավիրի և ՀՀ Արագածոտնի մարզերի կրթական հաստատություններ: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: Առաքելության կազմում էին ավագ տնտեսագետ, Առաջադրանքի թիմի ղեկավար Ռենատա Ֆրեյթաս Լեմոսը, խորհրդատու Աննա Մալխասյանը, ծրագրերի...