Հայտարարություններ

<<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում <<Օտար լեզուներ>> ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով խորհրդատուների ընտրության մրցույթի 2019թ. հուլիսի 18-ին տրված հայտարարության ժամկետի երկարացում

12.08.2019

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Օտար լեզուներ>> ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ՝ հետևյալ ուղղություններով`
1. գերմաներեն լեզու տարրական և միջին (5-6) դասարանների համար ,
2. գերմաներեն լեզու միջին (7-9) դասարանների և ավագ դպրոցի համար,
Խորհրդատուների աշխատանքային շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.

1. Ուսումնասիրել`
• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,
• Ազգային կրթակարգի նախագիծը,
• ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,
• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները
2. Վերանայել առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
3. Մասնակցել սեմինարների և հանդիպումների՝ ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը:
4. Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին, վերլուծել հանրային քննարկումների արդյունքները:
5. Պատրաստել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակը:
6. Մշակել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլները` համապատասխան տեխնիկական աջակցություն ստանալուց հետո:
7. Իրականացնել ուսուցիչների վերապատրաստում փորձնական դպրոցներում` փորձարկելու վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
8. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ներկայացնել հաշվետվություններ:
9. Կազմակերպել հանդիպումներ փորձնական դպրոցների ուսուցիչների հետ:
10. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:
11. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. սեպտեմբերից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
- դպրոցում դասավանդման ներկա փորձ կամ վերջերս իրականացված դասավանդման փորձ:

• Թեկնածուի հատուկ փորձը
- Կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- ՏՀՏ գործիքներ կիրառելու փորձ և կրթության ոլորտի, մասնավորապես ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն:
- Կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձառությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև օգոստոսի 19, 2019թ., ժամը 12:00-ն: Խնդրում ենք նամակի մեջ նշել, որ խորհրդատվական ուղղությանն եք դիմում:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով:


 

Նորություններ

23.12.2021 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Հարգելի հայրենակիցներ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Նոր տարվա շեմին, վերագնահատում ենք անցնող տասներկու ամիսների հատկանշական իրադարձությունները... Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում կարողացանք իրականացնել մի շարք ծրագրեր նախադպրոցական կրթության, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում: Ավարտվում է 2021 թվականը, որի ընթացքում մեր աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում... 22.12.2021 Կրթական ծրագերի կենտրոնը ամփոփում է 2021 թվականը ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ծրագրերի իրականացման գրասենյակն ամփոփել է 2021 թվականին ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Ներկայացնենք տարվա ընթացքում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը: 2021թ.-ի ընթացքում ‹‹Հանրակրթության որակի բարելավում›› բաղադրիչի ‹‹Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների... 18.12.2021 Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը շուտով իր դռները կբացի երիտասարդ հետազոտողների առաջ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանումԿրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում, Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ միջազգային չափանիշներին համապատասխան գիտահետազոտական և կրթական կենտրոն է ստեղծվում, որը կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ և մրցունակ՝ եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների հետ։«Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն»-ի շինարարական...