Հայտարարություններ

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Հասարակություն, հասարակական գիտություններ>> ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ

24.06.2019

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Հասարակություն, հասարակական գիտություններ>> ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուների ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուները կաշխատեն և կհամագործակցեն <<Հասարակություն, հասարակական գիտություններ>> աշխատանքային խմբում: Խմբում ընդգրկվելու համար հայտարարվում է 6 խորհրդատուների մրցույթ` մշակելու <<Հասարակություն, հասարակական գիտություններ>> ոլորտի առարկայական չափորոշիչները և ծրագրերը հետևյալ ուղղություններով`
1. հայոց պատմություն/եկեղեցու պատմություն հիմնական դպրոցի համար,
2. համաշխարհային/նորագույն պատմություն հիմնական դպրոցի համար,
3. հասարակագիտություն հիմնական դպրոցի համար,
4. հայոց պատմություն/եկեղեցու պատմություն ավագ դպրոցի համար,
5. համաշխարհային/նորագույն պատմություն ավագ դպրոցի համար,
6. հասարակագիտություն ավագ դպրոցի համար:
Խորհրդատուների աշխատանքային շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.
Ուսումնասիրել`
• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,
• Ազգային կրթակարգի նախագիծը,
• ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,
• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները
1. Վերանայել առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
2. Մասնակցել սեմինարների և հանդիպումների՝ ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը:
3. Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին, վերլուծել հանրային քննարկումների արդյունքները:
4. Պատրաստել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակը:
5. Մշակել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլները` համապատասխան տեխնիկական աջակցություն ստանալուց հետո:
6. Իրականացնել ուսուցիչների վերապատրաստում փորձնական դպրոցներում` փորձարկելու վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:
7. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ներկայացնել հաշվետվություններ:
8. Կազմակերպել հանդիպումներ փորձնական դպրոցների ուսուցիչների հետ:
9. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:
10. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. հուլիսից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
- դպրոցում դասավանդման ներկա փորձ կամ վերջերս իրականացված դասավանդման փորձ:

• Թեկնածուի հատուկ փորձը
- Կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- ՏՀՏ գործիքներ կիրառելու փորձ և կրթության ոլորտի, մասնավորապես ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն:
- Կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձառությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև հուլիսի 8, 2019թ., ժամը 17:00-ն: Խնդրում ենք նամակի մեջ նշել, որ խորհրդատվական ուղղությանն եք դիմում:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով:
 

Նորություններ

25.02.2025 Գենդերազգայուն եւ գենդեր-արձագանքող կրթության վերաբերյալ վերապատրաստումներ ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակներում   ՀՀ-ում գիտության , տեխնոլոգիայի , ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ( այսուհետ՝ ԳՏՃՄ , անգլ . ՝ STEM) ոլորտներում ա ղջիկ սովորողները շարունակում են զգալիորեն թերներկայացված լինել ՝ սկսած կրթական մակարդակներ ից մինչեւ աշխատաշուկա : Այս գենդերային անհավասարակշռությունը , այլ կերպ ասած՝ անհավասար ներկայացվածությունը , պայմանավորված է հասարակության կարծրատիպերով ,... 21.02.2025 Ընթանում են Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգի ամբողջական արդիականացման աշխատանքները «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրով 1.3 ենթաբաղադրիչի շրջանակներում իրականացվում է տվյալների վիզուալիզացիայի գործիքների մշակում եւ փորձարկում, որոնք կավելացվեն Կրթության կառավարման եւ տեղեկատվական համակարգին (ԿԿՏՀ)՝ ավելացնելով գործող համակարգի հաշվետվություններ տրամադրելու, վերլուծություններ իրականացնելու հնարավորությունը:Վերոնշյալ աշխատանքների համատեքստում 2024 թվականի ապրիլի 15-ին ԿԾԿ ԾԻԳ-ի և ԿՏԱԿ-ի միջև կնքվել է պայմանագիր՝ ԿԿՏՀ-ի... 19.02.2025 ՀՀ մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում›› վարկային ծրագրի շրջանակում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում փետրվար ամսվա ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները աշխատանքային այցեր են կատարել Արագածոտնի մարզի Ապարանի Հ Ոսկանյանի թիվ 2 և Ցամաքասարի հիմնական դպրոցներում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի...