Հայտարարություններ
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում ՀՀ բուհերի դրամաշնորհային հայտերի գնահատման տեղական թեմատիկ փորձագետի ընտրության մրցույթի՝ 2019 թ. ապրիլի 2-ին տրված հայտարարության ժամկետի երկարացում
06.05.2019
Հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) ոլորտի տեղական թեմատիկ փորձագետի ընտրության մրցույթ
Հայաստանի Հանրապետությունը, Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը, որի շրջանակներում ընթացքի մեջ են Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացման աշխատանքները: ՆՄՀ միջոցով մրցակցային հիմունքներով դրամաշնորհներ են տրամադրվում ՀՀ բուհերում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացման և կարողությունների հզորացման նպատակով: ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին, որոնք ուղղված են կրթության համապատասխանության, արդյունավետության և հասանելիության բարձրացմանը: Ներկայումս մեկնարկում է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ՆՄՀ իրականացման երկրորդ հիմնական շրջափուլը:
Բուհերի կողմից ներկայացված դրամաշնորհային հայտերի գնահատման համար նախատեսվում է կազմել հայտերի գնահատման հանձնաժողով (ՀԳՀ): ՀԳՀ-ում բուհերի կողմից ներկայացված յուրաքանչյուր դրամաշնորհային հայտի գնահատման նպատակով ստեղծվելու են աշխատանքային խմբեր: Յուրաքանչյուր աշխատանքային խմբում ընդգրկվելու են 3-ական փորձագետ: Աշխատանքային խմբում ընդգրկվում են ներկայացված հայտի ուղղության/ոլորտային թեմատիկ փորձագետներ և ֆունկցիոնալ փորձագետներ:
Փորձագետների աշխատանքների հիմնական շրջանակը հետևյալն է.
1. Իրականացնել հայտի գնահատումը՝ համաձայն ՆՄՀ Ղեկավար ձեռնարկի Առդիր 1-ի (http://www.cfep.am/hy/announcements/item/2019/01/14/3873/) հետևյալ կարգով.
• Ներկայացրած Ծրագրի համապատասխանությունն ազգային առաջնահերթություններին և հաստատության ռազմավարական պլանին: Նախքան ծրագրային հայտի մշակումը, յուրաքանչյուր հաստատություն պետք է որոշի իր առաջնահերթ կարիքները և ծրագրային ուղղությունները: Դրանք պետք է արտահայտված լինեն բուհի ռազմավարական ծրագրում: Ծրագրային հայտերը պետք է՝
համահունչ լինեն հաստատության նպատակներին, խնդիրներին և զարգացման ռազմավարական ուղղություններին,
համահունչ լինեն նպատակներին, խնդիրներին և առաջնահերթություններին, որոնք սահմանվում են տվյալ շրջափուլի համար ՆՄՀ ՀԽ-ի կողմից
• Դրամաշնորհային ծրագրի նախատեսված աշխատակազմի որակավորումը և համապատասխանությունը նպատակին (Հաստատությունները պետք է հիմնավորեն բավարար կարողությունների և ռեսուրսների առկայությունը ծրագրի հաջող իրականացման համար): Ծրագրային հայտերում պետք է ներկայացվեն աշխատակազմի նախատեսվող անդամները` փոխլրացնող որակավորումներով, փորձառությամբ ու հմտություններով և նշելով դրանց կապը ծրագրի հաջող իրականացման և առաջադրված նպատակների իրագործման հետ: Միաժամանակ ծրագրային հայտում պետք է ներկայացվի աշխատակազմի անդամների իրավասությունների և պարտավորությունների շրջանակը: Դրամաշնորհային հայտով ներկայացված աշխատակազմի անդամների փոփոխությունը ծրագրի հաստատումից հետո առաջին վեց ամիսների ընթացքում չի թույլատրվում` բացառությամբ ծրագրի հաստատումից հետո առաջացած անհաղթահարելի օբյեկտիվ հանգամանքների: Աշխատակազմի անդամները ծրագրի իրականացման ընթացքում իրենց հասանելիությունը պետք է հավաստեն հայտի փաթեթում ներկայացված անձնական թերթիկներում: Տարաձայնությունների առկայության պարագայում վերջնական որոշումը կայացնում է ՆՄՀ համակարգող խորհուրդը:
• Ծրագրի բովանդակությունը. Հաստատությունները պետք է ներկայացնեն ծրագրի հիմնախնդրի ռազմավարական վերլուծություն և հիմնավորում, ինչպես նաև ծրագրի իրականացման մեթոդաբանությունը: Հայտին կից պետք է ներկայացվի նաև ծրագրի իրականացման պլան, մոնիտորինգի և գնահատման պլանը, ինչպես նաև գնումների պլանը: Հիմնախնդրի վերլուծությունը պետք է ներառի ոլորտի վիճակագրական տվյալների, առկա միտումների ներկայացում, անդրադարձ այդ խնդրի առնչությամբ առկա այլ ծրագրերին և նախաձեռնություններին, առաջարկվող ծրագրի անհրաժեշտության հիմնավորում` նշելով այն բացերը, որոնք չեն հասցեագրվում եղած այլ ծրագրերի և նախաձեռնությունների կողմից: Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը պետք է ցույց տա այն իրատեսական և ծախսարդյունավետ քայլերի շարքը, որոնց արդյունքում սահմանված հիմնախնդիրը կլուծվի:
• Ակնկալվող արդյունքները: Ծրագրի արդյունքները պետք է համարժեք լինեն նախատեսված ծախսերին: Պետք է նաև ներկայացվի ծրագրի արդյունքների տարածման պլանը, ինչը կերաշխավորի ծրագրի ազդեցությունը ինչպես ծրագրի իրականացման ժամանակ, այնպես էլ ծրագրի ավարտից հետո: Արդյունքների տարածման պլանը պետք է ներառի ծրագրի ընթացքում ստեղծված արդյունքների պահպանման հարցը, ինչպես օրինակ ստեղծվող լաբորատորիաների տարեկան պահպանման և ծախսանյութերով պարբերական համալրման հարցերը, հնարավոր համագործակցության շրջանակը և նախատեսվող պայմանագրերը/հուշագրերը, բուհի համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու տեսանկյունից ծրագրի ընթացքում ստեղծված հնարավորությունները և դրանց օգտագործման ուղղություններն ու եղանակները: Այսպիսով, ծրագրային հայտերը պետք է՝
հիմնավորեն ծրագրի նորարարական բնույթը և ներկայացնեն ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները,
ներկայացնեն ծրագրի ավարտից հետո ծրագրի ազդեցության շարունակման գործողությունների պլան,
ներկայացնեն ծրագրի արդյունքների տարածման պլանը:
• Ծախսերի արդյունավետությունը – Հաստատությունները պետք է հիմնավորեն նախահաշվի և ծրագրով նախատեսված գործողությունների համադրելիությունը: Այլ ենթաչափանիշներ են համաֆինանսավորման չափը և ծրագրով նախատեսված ապրանքների/ծառայությունների/վերապատրաստման պատշաճ և հիմնավորված նախահաշվային արժեքի հաշվարկը: Յուրաքանչյուր ապրանքի/ծառայության/ վերապատրաստման համար պետք է հստակ ներկայացվի դրա կապը ծրագրի նպատակի և խնդիրների հետ, ընդ որում, հիմնավորելով ոչ միայն նշված ապրանքի/ծառայության/ վերապատրաստման անհրաժեշտությունը, այլ նաև բյուջեում նշված քանակները/ծավալները: Ծախսերի արդյունավետությունը գնահատման ժամանակ էական դեր ունի նախահաշվային արժեքի իրատեսականության գնահատումը, այդ թվում, թե ինչքանով է այդ արժեքը ներառում հնարավոր հարկերը, պարտադիր վճարները և այլ անհրաժեշտ ծախսերը:
• Գործընկերների որակավորումները և համապատասխանությունը նպատակին (միայն կոնսորցիում ծրագրերի համար) - Ծրագրային հայտերում պետք է նկարագրվեն գործընկերների փոխլրացնող որակավորումները, փորձառությունն ու հմտությունները և դրանց կապը ծրագրի հաջող իրականացման և առաջադրված նպատակների իրագործման հետ: Միաժամանակ ծրագրային հայտում պետք է ներկայացվի գործընկերների իրավասությունների և պարտավորությունների շրջանակը:
2. ՀԳՀ փորձագետը պետք է գնահատի յուրաքանչյուր հայտը՝ համաձայն ՆՄՀ Ղեկավար ձեռնարկի Առդիր 1-ում ներկայացված գնահատման համակարգի:
3. ՀԳՀ փորձագետը պետք է հավաստիացնի գնահատման գործընթացի ընթացքում որևէ անձնական շահի բացակայությունը:
4. ՀԳՀ փորձագետը պետք է պատրաստի և Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ներկայացնի գնահատման արդյունքները, գրավոր անհատական եզրակացություն յուրաքանչյուր գնահատված հայտի համար՝ անհրաժեշտության դեպքում ներառելով ծրագրային հայտերի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ:
5. ՀԳՀ փորձագետը, ըստ անհրաժեշտության, պետք է ներկա լինի ՆՄՀ Համակարգող խորհրդի այն նիստերին, որոնք կապված են ՆՄՀ շրջանակներում ֆինանսավորման ենթակա ծրագրային հայտերի վերաբերյալ որոշումների կայացմանը և ՆՄՀ Համակարգող խորհրդին ներկայացնի լրացուցիչ մեկնաբանություններ՝ ըստ անհրաժեշտության:
6. ՀԳՀ փորձագետը պետք է ներկայացնի հատուկ գրավոր կարծիք ԿԾԿ ԾԻԳ, եթե անհամաձայնություն ունի Համակարգող խորհրդի կողմից կայացված որոշման արդյունքների վերաբերյալ:
Հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) ոլորտի տեղական թեմատիկ փորձագետին ներկայացվող նվազագույն պահանջներն են.
Խորհրդատուի որակավորումը (առավելագույնը 30 միավոր)
- Բարձրագույն կրթություն հիմնարար գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական (STEM) ոլորտում,
- Անգլերենի իմացություն:
Ընդհանուր աշխատանքային փորձը (առավելագույնը 30 միավոր)
- Նվազագույնը հինգ տարվա փորձ համապատասխան ոլորտում,
-ՀՀ բարձրագույն կրթական համակարգի լավ իմացություն:
Աշխատանքային փորձի համապատասխանությունը առաջադրանքին (առավելագույնը 40 միավոր)
- Ծրագրային հայտերի գնահատման փորձ,
-Ծրագրի նախագծման և իրականացման փորձը կդիտվի որպես առավելություն,
-Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:
ՀԳՀ փորձագետների աշխատանքը նախատեսվում է իրականացնել 2019 թ. մայիս ամսվա ընթացքում: Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույց»-ի պայմանների համաձայն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ստորև նշված հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին՝ 11:00-13:00 և 14:00-17:00: Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում (ձևը կցվում է) և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae), ինչպես նաև ինքնակենսագրության մեջ արտացոլված տվյալները հիմնավորող համապատասխան փաստաթղթեր:
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ էլ-փոստով՝ մինչև 2019 թ. մայիսի 10-ը, ժամը 13:00-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, ՀՀ
Հեռ. (+37410) 57-56-90 (27, 50, 51)
E-mail: info@cfep.am, cfep@arminco.com
Կայքի հասցե՝ www.cfep.am