Հայտարարություններ

ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ-ն Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ Սևանի, Գորիսի N1 և Երևանի N42 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար տեղանքի Բնապահպանական եվ սոցիալական կառավարման պլանների (ԲՍԿՊ) մշակման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության համար"

25.09.2018

ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ն, «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ 1 անհատ խորհրդատուի ընտրության համար՝ 3 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների համար տեղանքի բնապահպանական եվ սոցիալական կառավարման պլանների (ԲՍԿՊ) մշակման նպատակով: Խորհրդատվական ծառայությունը կիրականացվի 2018թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում:
Խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ հիմնական աշխատանքները.
• Ծանոթացում ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից տրամադրվող բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակային փաստաթղթի (ԲԿՍՇՓ) և հիմնանորոգման հետ առնչվող փաստաթղթերի հետ,
• Հիմնանորոգման համար 3 դպրոցների շենքերի նախագծերի վերանայում, հնարավոր բնապահպանական և սոցիալական խնդիրների վերհանում, որոնք կարող են կապված լինել տեղանքի աշխատանքների հետ, ինչպես նաև դրան համապատասխան դաշտային աշխատանքների պլանավորում,
• Այցերի իրականացում վերոնշյալ 3 ավագ դպրոցներ՝ համոզվելու, որ հիմնանորոգման բոլոր աշխատանքները նախատեսված են իրականացնել դպրոցի զբաղեցրած տարածքում; հիմնանորոգվող դպրոցների տարածքներում և նրա շրջակայքում կենսաֆիզիկական միջավայրի ուսումնասիրություն,
• Նախագծային փաստաթղթերի և կատարված դաշտային աշխատանքների արդյունքների հիման վրա տեղանքի Բնապահպանական եվ սոցիալական կառավարման պլանների նախագծերի մշակում ԲՍԿՇՓ-ում ներկայացված հիմնական սկզբունքներին համապատասխան,
• Մասնակցություն ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից կազմակերպած քննարկումներին՝ կապված ԲՍԿՊ-ների նախագծերի հետ, ներգրավում տեղական շահառուներին (դպրոցի վարչակազմ, աշակերտների ծնողներ, տեղական համայնքներ և այլն)՝ ներկայացնելով անհատական նախագծային աշխատանքների բնապահպանական և սոցիալական հետևանքները, ինչպես նաև ծրագրի ազդեցության ենթարկվող մարդկանց հետաքրքրաշարժ հարցերը,
• ԲՍԿՊ-ների վերջնական տարբերակներում շահագրգիռ կողմերի դիտողությունների, ինչպես նաև ԿԾԿ ԾԻԳ-ի և Համաշխարհային Բանկի առաջարկների հաշվի առնում,
• Աջակցություն ԿԾԿ ԾԻԳ-ի գնումների աշխատակազմին՝ մշակված ԲՍԿՊ-ները մրցութային փաթեթներում ներառելու ուղղությամբ,
• Սերտ համագործակցում ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակազմի, նախագծող խորհրդատուների, կապալառուների, տեխնիկական վերահսկողների, ՀՀ Բնապահպանության նախարարության, ՀՀ Կրթության և Գիտության նախարարության և վերոնշյալ 3 դպրոցների վարչակազմի հետ:

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են.
• Խորհրդատուի որակավորումը.
- Բարձրագույն կրթություն բնագիտական առարկաների գծով
- Հայերենի և անգլերենի լավ իմացություն, գրելու հմտություն
• Ընդհանուր աշխատանքային փորձը.
- Նվազագույնը 5 տարվա փորձ «Շրջակա միջավայրի կառավարում» ոլորտում,
• Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում.
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում իրականացնելու նախկին փորձ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում (նախկինում ընդգրկվածությունը հանրային շենքերի ենթակառուցվածքային ծրագրերում կդիտվի որպես առավելություն)

Անհատ խորհրդատուն կգնահատվի հետևյալ կերպ.
- Խորհրդատուի որակավորումը – 30 միավոր,
- Ընդհանուր աշխատանքային փորձը - 30 միավոր,
- Աշխատանքային փորձի համապատասխանությունը ոլորտում – 40 միավոր:

Դիմող թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Նամակ-դիմում(կցվում է), որտեղ պետք է նշել մրցույթին մասնակցելու իրենց ցանկության մասին,
• Ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Հետաքրքրված անհատ խորհրդատուներին խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցի» (2011թ. հունվար) պարբերություն 1.9-ին, որտեղ շարադրված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
Անհատ խորհրդատուի ընտրությունը կիրականացվի համաձայն ՀԲ-ի խորհրդատուների ընտրության և վարձման ուղեցույցում սահմանված «Անհատ խորհրդատուների ընտրություն» մեթոդի:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, (էլ. փոստ. cfep@arminco.com) մինչև 2018 թվականի հոկտեմբերի 8-ի, ժամը 17:00-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով կամ (010)57-56-90 հեռախոսահամարով:

 

Նորություններ

18.02.2021 Մշտադիտարկում մայրաքաղաքի նախակրթարաններում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ընթացքում են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների... 15.02.2021 Մեկնարկել են Կրթության բարելավում ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը    Փետրվարից ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում մեկնարկել են «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանների մշտադիտարկման այցերը: Այցերի համատեքստում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային... 05.02.2021 ՆՄՀ շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը Փետրվարի 5-ին «Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ»-ի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը՝ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ): Մշտադիտարկումն իրականացնում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի անդամներին ԵՊՀ-ի Ֆարմացիայի ինստիտուտում...