Նորություններ
Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները
13.11.2020

Նոյեմբերի 10-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում: Այցի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցերի քննարկումն էր : Հիշեցնենք, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019թ.-ի դեկտեբերի 2-ից մեկնարկել են վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հիմնանորոգման ծրագրում ընդգրկված 8 ավագ դպրոցներից մեկն է: Նշենք, որ ծրագրում ընդգրկված մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող բոլոր 8 ավագ դպրոցներում ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները: Նշենք նաև, որ համաձայն շինհրապարակի փոխանցման ակտի շինարարական աշխատանքների մեկնարկը սահմանվել է 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից «Ղարաբաղցյան–Շին» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հանձնվեց շինթույլտվությունները, շինարարության վարման մատյաննները և աշխատանքային նախագծերը, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 18 ամիս: Այցի ընթացքում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գրիգոր Բաղդասարյանը և համակարգող Ռաֆայել Արզումանյանը քննարկեցին շինարարական աշխատանքներին առնչվող որոշ հարցեր: Նշենք նաև՝ շինարարական աշխատանքների ընթացքում իրականացված է շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի համակարգող Ռաֆայել Արզումանյանը ծանոթացավ աշխատանքային ողջ ընթացքին, արձնագրեց , որ արդեն ավարտին են հասցվել դպրոցի շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները, ընթացքում է տանիքի ծածկերի , պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, ավարտին է մոտենում նախամուտքի կառուցման և մասնաշենքերի միացման տականցման աշխատանքները : Կատարվում են նաև դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: