Նորություններ

101 Ուսումնական հաստատություններ հեռավար ուսուցման կազմակերպման համար կվերազինվեն անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով

05.11.2020

Նոր կորոնավիրուսի համավարակը և ռազմական դրությունը մեծ մարտահրավեր է ոչ միայն պետությանը, տնտեսությանը, առողջապահական համակարգին, այլ նաև կրթական համակարգի համար։ Ստեղծված պայմաններում կրթական հաստատությունները ստիպված են առցանց սկզբունքով ուսուցում իրականացնել՝ ապահովելու աշակերտների կրթության անընդհատությունը։ Կրթական ծրագրերի կենտրոնը հաշվի առնելով ստեղծված իրավիճակի մարտահրավերները և միասնական լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կրթական հաստատություններին աջակցություն ցուցաբերելով՝ ոչ միայն ներդրել է առցանց ուսուցման ամբողջական գործիքակազմը,որը գործում է
https://heravar.armedu.am/ հեռավար ուսուցման համալիր էջում ներառված https://icttraining.armedu.am/ էլեկտրոնային հասցեում, այլև ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ մարզերի մի շարք դպրոցների, որտեղ որոշ առարկաների ուսուցիչները բացակայում են , հնարավորություն է ընձեռնել ուսուցումն իրականացնել հեռավար ձևով՝․ անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմամբ: Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրամադրած տեղեկատվության հիման վրա, ԿԾԿ ԾԻԳ-ը «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում նախապես իրականացրել է վերլուծություն՝ հեռավար ուսուցման կարիք ունեցող ուսումնական հատատությունների ընտրության և այդ հաստատություններում հեռավար ուսուցումը կազմակերպելու համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումների առկայությունը որոշելու նպատակով։
Առանձնացվել են բոլոր այն ուսումնական հաստատությունները, որտեղ որևէ առարկա չի դասավանդվում ուսուցչի բացակայության պատճառով կամ դասավանդվում է հինգ տարուց պակաս այդ առարկան դասավանդող, մասնագիտական կրթություն չունեցող ուսուցչի կողմից։ Հավելենք , որ ի սկզբանե չեն դիտարկվել Երևանի և Տավուշի մարզի ուսումնական հաստատությունները, քանի որ Երևանում ուսուցիչների բացակայության պատճառով չդասավանդվող առարկաներ չկան, իսկ Տավուշի մարզի միջնակարգ և հիմնական հանրակրթական ուսումնական հաստատությունները կհամալրվեն անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով «ԵՄ-ն ի նպաստ նորարարության» փորձնական դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ընտրվել են ՀՀ մարզերի (բացառությամբ Տավուշի մարզի) 101 ուսումնական հաստատություններ՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ համակարգչային սարքավորումներով վերազինման նպատակով: Ուսումնասիրելով այդ ուսումնական հաստատություններում առկա համակարգչային սարքավորումները, դրանց քանակը և ձեռք բերման ժամանակահատվածը՝ հեռավար ուսուցման որակն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով՝ ԿԾԿ ԾԻԳ-ը կտրամադրի բոլոր հաստատություններին մեկ ամբողջական արդի համակարգչային սարքավորումների փաթեթ( մեկ համակարգիչ , մոնիտոր, անխափան սնուցման սարք, վեբ տեսախցիկ, բարձրախոս, միկրոֆոն, բազմաֆունկցիոնալ սարք, պրոյեկտոր, եռաոտանի) որը լավագույնս կապահովի բոլոր սարքավորումների համատեղելիությունը և համակարգի անխափան գործարկումը։ Ինպես նաև, հաշվի առնելով, որ ՀՀ ավագ դպրոցները առավել լավ են հագեցած համակարգչային սարքավորումներով և կարող են տարածաշրջանում հանդես գալ որպես մենթոր դպրոցներ, հեռավար կրթություն իրականացնելու նպատակով ԿԾԿ ԾԻԳ-ը 99 ավագ դպրոցներին կտրամադրի նաև մեկական կոնֆերանս տեսախցիկներ: Հավելենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ներկայումս հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներին կոնֆերանս տեսախցիկ կտրամադրվի հաջորդ տարի: Նշենք, որ սեպտեմբերի 25-ին «ԼանԱր Սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի կատարման աշխատանքները ընթացքում են և պայմանագրի ավարտից հետո բոլոր վերոնշյալ դպրոցները կվերազինվեն համապատասխան համակարգչային սարքավորումներով:

 

 

 

Նորություններ

18.12.2020 Միկրոծրագրերի իրականացման համատեքստում ամփոփվել է տվյալների հավաքագրումը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում ամփոփվել է տվյալների հավաքագրումը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում 2015-2020 թվականների ընթացքում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի արդյունքում հիմնված նախակրթարանների վերաբերյալ: Տվյալների հավաքագրումը իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանների համապատասխան վարչությունների... 15.12.2020 Մոնիտորինգային այց ՀՀ ավագ դպրոցներում Դեկտեմբերի 14- ին և 15-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող մայրաքաղաքի Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներում և Գյումրի քաղաքի վարժարանում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի... 08.12.2020 Մոնիտորինգային այց ՀՀ Արմավիրի մարզում Դեկտեմբերի 3–ին ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Ռուզաննա Խաչատրյանը այցելեց ՀՀ Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցներ: Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի ՀՀ Արմավիրի մարզում բացվել է 5 նախակրթարան՝ Արաքսի , Նոր Ամասիայի, Դաշտի, Այգևանի, Բագարանի, Խանջյանի միջնակարգ դպրոցներում։ Նշենք, որ նախակրթարանները...