Նորություններ

Վեց նոր նախակրթարան ՀՀ Արմավիրի մարզում

26.09.2020

Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում:
Սեպտեմբերի 25-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է ՀՀ Արմավիրի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան՝ Արաքսի , Նոր Ամասիայի, Դաշտի, Այգևանի, Բագարանի, Խանջյանի միջնակարգ դպրոցներում։
Հանաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում իրականացված միկրոծրագրի արդյունքում նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Սաների համար նախակրթարաններն ապահովված են գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով։
Հարկ է նշել, որ նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր, և նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության համար։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները, մասնավորապես կարիքների գնահատման և խթանման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից: Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։ Անցած շաբաթ նախակրթարաններ բացվեցին նաև Արարատի և Արագածոտնի մարզերում։
 

Նորություններ

18.12.2020 Միկրոծրագրերի իրականացման համատեքստում ամփոփվել է տվյալների հավաքագրումը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում ամփոփվել է տվյալների հավաքագրումը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում 2015-2020 թվականների ընթացքում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի արդյունքում հիմնված նախակրթարանների վերաբերյալ: Տվյալների հավաքագրումը իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանների համապատասխան վարչությունների... 15.12.2020 Մոնիտորինգային այց ՀՀ ավագ դպրոցներում Դեկտեմբերի 14- ին և 15-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող մայրաքաղաքի Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներում և Գյումրի քաղաքի վարժարանում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի... 08.12.2020 Մոնիտորինգային այց ՀՀ Արմավիրի մարզում Դեկտեմբերի 3–ին ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Ռուզաննա Խաչատրյանը այցելեց ՀՀ Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցներ: Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի ՀՀ Արմավիրի մարզում բացվել է 5 նախակրթարան՝ Արաքսի , Նոր Ամասիայի, Դաշտի, Այգևանի, Բագարանի, Խանջյանի միջնակարգ դպրոցներում։ Նշենք, որ նախակրթարանները...