Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում

19.09.2020

Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում:
Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան։
Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով:
Գավառի և Վարդենիսի նախակրթարաններ կհաճախեն յուրաքանչյուրում 30 սան, Վերին Գետաշեն, Երանոս, Լուսակունք համայնքներում՝ յուրաքանչյուրում ՝ 25 սան։
Սաների համար նախակրթարաններն ապահովված են գեղեցիկ ու գունագեղ սենյակներով, հարմարավետ պահարաններով ու խաղալիքներով լի անկյուններով։
Հարկ է նշել, որ նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր, և նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության համար։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում և արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։ Անցած շաբաթ նախակրթարաններ բացվեցին նաև Արարատի և Արագածոտնի մարզերում։
Գեղարքունիք կատարած այցի շրջանակում նախարարը հետևել է նաև Սևանի ավագ դպրոցների շինարարության ընթացքին:
 

Նորություններ

18.12.2020 Միկրոծրագրերի իրականացման համատեքստում ամփոփվել է տվյալների հավաքագրումը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում ամփոփվել է տվյալների հավաքագրումը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում 2015-2020 թվականների ընթացքում «Կրթության բարելավում» վարկային ծրագրի արդյունքում հիմնված նախակրթարանների վերաբերյալ: Տվյալների հավաքագրումը իրականացվել է ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանների համապատասխան վարչությունների... 15.12.2020 Մոնիտորինգային այց ՀՀ ավագ դպրոցներում Դեկտեմբերի 14- ին և 15-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող մայրաքաղաքի Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներում և Գյումրի քաղաքի վարժարանում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի... 08.12.2020 Մոնիտորինգային այց ՀՀ Արմավիրի մարզում Դեկտեմբերի 3–ին ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի համակարգող Ռուզաննա Խաչատրյանը այցելեց ՀՀ Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցներ: Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի ՀՀ Արմավիրի մարզում բացվել է 5 նախակրթարան՝ Արաքսի , Նոր Ամասիայի, Դաշտի, Այգևանի, Բագարանի, Խանջյանի միջնակարգ դպրոցներում։ Նշենք, որ նախակրթարանները...