Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը ՀՀ Արարատի մարզ

14.09.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ մարզային այցերի համատեքստում շրջայց իրականացրեց ՀՀ Արարատի մարզի թիվ 4 հիմնական դպրոցում որտեղ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանը այսօր իր դռները բացեց 30 սաների առաջ: Հավելենք , որ վերոնշյալ դպրոցը 21 կրթօջախներից մեկն է, որտեղ այս տարի իրականացվում են նախադպրոցական միկրոծրագրեր: Գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, խաղալիքներով լի անկյուններ՝ այս պայմաններում են անցկացնելու իրենց առօրյան նորաստեղծ նախակրթարանի սաները: Դաստիարակները և համայնքների բնակիչները կարևորում են նախակրթարանների ստեղծումը, ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում: Հիշեցնենք, որ նախակրթարանների հիմնման նպատակով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ. կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ, դռների ու պատուհանների տեղադրում, իրականացվել է սալիկապատում, պատերի հարդարման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Ապա, ծրագրի իրականացման արդյունքում, նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Հավելենք, որ նախակրթարանների ստեղծման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները, այսինքն` նորաստեղծ նախակրթարաններն ունեն հարմարեցված միջավայր և նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարը նախակրթարաններ շրջայցն ամփոփեց Գետազատ համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ ևս նոր ուստարին սկսում են նորաբաց նախակրթարանով: Նշենք, որ Գետազատի նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունլեու է թվով 20 սաների: Հյուրերը նախակրթարանի տնօրենի ուղեկցությամբ շրջեցին խմբասենյակներով, եղան նաև նախակրթարանի բակում: Տնօրենը ներկայացրեց նախակրթարանի ստեղծման ընթացքը, խոսեց հաղթահարված դժվարությունների ու առաջիկա անելիքների մասին:
Հավելենք, որ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում արդեն իսկ հիմնվել են 136 նախակրթարաններ:

 

Նորություններ

14.09.2020 ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը Արթիկի թիվ 3 ավագ դպրոց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մարզային այցերի համատեքստում սեպտեմբերի 13-ին շրջայց իրականացրեց Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Հիշեցնենք , որ վերոնշյալ ավագ դպրոցը պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է : Նշենք, որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 8 ավագ դպրոցներում էլ ընթացքում են հիմնանորոգման աշխատանքները:Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների:... 14.09.2020 ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը ՀՀ Արարատի մարզ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ մարզային այցերի համատեքստում շրջայց իրականացրեց ՀՀ Արարատի մարզի թիվ 4 հիմնական դպրոցում որտեղ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանը այսօր իր դռները բացեց 30 սաների առաջ: Հավելենք , որ վերոնշյալ դպրոցը 21 կրթօջախներից մեկն է, որտեղ այս տարի իրականացվում են նախադպրոցական միկրոծրագրեր:... 14.09.2020 ՀՀ ԿԳՄՍ նախարարի այցը ՀՀ Արագածոտնի մարզ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին` ուսումնական տարվա մեկնարկին այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքների միջնակարգ դպրոցներ, որոնցում այս տարի բացվել են նոր նախակրթարաններ: Նախարարի առաջին կանգառը Գեղարոտ համայնքն էր: Այս ուսումնական տարվա մեկնարկը , չնայած լի էր դժվարություններով , բայց գեղարոտցիների համար կրկնակի տոնական էր: Առաջին անգամ Գեղարոտի միջնակարգ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել սիրելի սաների առաջ:...