Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնել է մարզեր՝ ծանոթանալու դպրոցաշինության ծրագրերին

05.07.2020

 ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով հուլիսի 4-6-ը եղել է Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ 

Նախարարն այցելել է պետական բյուջեի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերակառուցվող և նորոգվող կրթական հաստատություններ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Նախարար Ա. Հարությունյանը այցելել է Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության մեծածավալ աշխատանքներ։ Այս դպրոցը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով վերակառուցվող 8 դպրոցներից մեկն է։ Հիմնանորոգման ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններում կապահովվեն ժամանակակից կրթությանն անհրաժեշտ բոլոր պայմանները։ Գորիսի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը շահագործման կհանձնվի հաջորդ տարի:

Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում այս տարի հանրապետությունում կհիմնվի 21 նոր նախակրթարան, այդ թվում՝ 3-ը՝ Սյունիքի, 5-ը՝ Արարատի մարզերում։ Բոլոր համայնքներում նախակրթարանները հիմնվում են դպրոցների հենքի վրա։ Նախապես կատարվել է կարիքի գնահատում և ընտրվել են այն համայնքները, որոնք մանկապարտեզ չեն ունեցել։

ԿԳՄՍ նախարարի հերթական կանգառը Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում էր, որը սեպտեմբերին կունենա նոր նախակրթարան: Այժմ ընթանում են շինարարական աշխատանքները: Սյունիքի մարզի Քարաշենի և Վաղատուրի միջնակարգ դպրոցներին կից ևս նոր ուսումնական տարում դռները կբացեն նոր նախակրթարանները։

Նախարարն այցելել է նաև Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի 1-ին նոր նախակրթարաններն արդեն շահագործման կհանձնվեն։ Արարատի մարզում սեպտեմբերին նոր նախակրթարաններ կբացվեն նաև Արարատ և Նարեկ համայնքներում։ Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով և ամբողջ ծավալով:

Նախարարի մարզային այցը շարունակվում է։

Նորություններ

10.08.2020 Պարզաբանում #1 ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի կողմից Դպրոցների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով հայտարարված թիվ NCB – 1-1.3.5 մրցույթի շրջանակներում ստաց Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ ՊՀ-ի կողմից Դպրոցների համար համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով hայտարարված թիվ NCB – 1-1.3.5 մրցույթի շրջանակներում ստացված հարցադրումների վերաբերյալ Հարց 1 Հարգելի՛ գործընկեր, Համաձայն մրցույթի առաջին չափաբաժնում բերվող համակարգչի տեխնիկական բնութագրի՝ հոսանքի սնուցման բլոկի (Power Supply) համար պահանջվում է նվազագույնը 250W հզորություն: Հաշվի առնելով համակարգչի համար առաջադրված մյուս տեխնիկական պահանջները՝ նման հզորությամբ... 03.08.2020 Նորաստեղծ բնագիտական առարկաների լաբորատորիաներ՝ Վանաձորում 2020 թվականի փետրվարից մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը: Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը այն 99 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները արդեն իրականություն են: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն››... 31.07.2020 Ամփոփվեց դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում Հուլիսի 31-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը՝ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու հանդիսացող բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ): «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ...