Նորություններ

ՀՀ մարզերի ավագ դպրոցներում ընթանում են շինարարական աշխատանքները

17.06.2020

Հունիսի 10-ից 15-ը «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց եր են իրականացրել հիմնանորոգվող Գորիսի և Սևանի ավագ դպրոցներում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի ներկայացուցիչները եղել են հիմնանորոգվող տեղամասերում, ծանոթացել են հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` երկրորդ փուլով ընթացքում է մայրաքաղաքում և ՀՀ մարզերում թվով 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Հանդիպումների ընթացքում ներկաները ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Շրջելով ինչպես շինհրապարակների ողջ տարածքում, այնպես էլ շենքերի ներսում, ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացան աշխատանքային ողջ ընթացքին, արձնագրեցին , որ արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցների շենքերի կազմաքանդման աշխատանքները, իսկ շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամկուսացման շերտի տեղադրման աշխատանքները ընթացքում են: Կատարվում են նաև դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Քննարկվեց շինարարական տեխնիկայի կայանման վտանգավոր թափոնների ու շինարարական աղբի հետ կապված մի շարք հարցեր:
Հավելենք,որ հանդիպումներին ներկա էին նաև կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները: Ներկաները հուսով էին, որ նման աշխատանքային այցերն հնարավորինս կհեշտացնեն հիմնանորոգման գործընթացը ավագ դպրոցներում:

 

Նորություններ

27.06.2020 Ավագ դպրոցների աշակերտներն այսուհետ կարող են գիտափորձեր կատարել բնագիտական առարկաների գծով լաբորատորիաներում Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցները նոր ուսումնական տարվան ընդառաջ կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի... 25.06.2020 Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքները Հունիսի 25-ին Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց: Հիշեցնենք, որ վերոնշյալ ավագ դպրոցում շարունակվում են սեյսմակայուն հիմնանորոգման շինաշխատանքները: Այցի նպատակը շինարարական աշխատանքների մոնիտորինգն էր: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն... 22.06.2020 ՀՀ Արարատի մարզի կրթական հաստատություններում ընթանում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիսի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Արարատի մարզի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզի համայնքներում իրականացվող...