Նորություններ

Ավագ դպրոցները համալրվեցին <<Աշխարհագրություն>> առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով

22.05.2020

2020 թվականի փետրվարից մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում: Այս ենթակառուցվածքները նպատակ ունեն դպրոցներում ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը փորձարկումներ կանի և որտեղ կմեկտեղվեն տեսականն ու գործնականը: Հավելենք, որ մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, նախապես կրթական ծրագրերի կենտրոնի կողմից մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում: Այսօր արդեն ամփոփվում է «Աշխարհագրություն» առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումների մատակարարումը ՀՀ բոլոր ավագ դպրոցներում:Այս գործընթացի արդյունքում ավագ դպրոցները համալրվել են «Աշխարհագրություն» առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով՝ գլոբուսների հավաքածուներով` սեղանի քաղաքական և ֆիզիկական գլոբուսներով, որոնցից երկուսը՝ հայերենով, տարբեր մակետներով(երկրի ներքին կառուցվածքի ռելիեֆային, երկրի ծագումնաբանական, ապարների և հրաբուխների ռելիեֆային ), քարտեզների և գծապատկերների պահպանման և ներկայացման ստենդերով, արևային համակարգի և երկրի մակերևույթի ձևերի գեոմորֆոլոգիական մոդելներով, ապարների և հանքաքարերի երկրաբանական ցուցանմուշների հավաքածուներով, տարվա եղանակների առաջացումը ներկայացնող սարքավորումով: Նշենք, որ մատակարարումը իրականացվեց «ԷՆՍՕՖ» ՍՊԸ-ի (նախկին «ԷՆԳԼԵՐ» ՍՊԸ) անունից տեղական ծառայություններ մատուցող «Լուսար Տրանս» բեռնափոխադրող ընկերության կողմից:
Հիշեցնենք, որ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ՀՀ թվով 48 ավագ դպրոցների 2019թ.-ի դեկտեմբերին հատկացվել էին նաև «Աշխարհագրություն» առարկային անհրաժեշտ ուսումնական տպագրական նյութեր (աշխարհագրական ատլաս, ՀՀ ատլաս, Արցախի Հանրապետության ատլաս, աշխարհի ատլաս, աշխարհի ֆիզիկական քարտեզ, աշխարհի քաղաքական քարտեզ, տեղագրական քարտեզներ)

 

Նորություններ

03.08.2020 Նորաստեղծ բնագիտական առարկաների լաբորատորիաներ՝ Վանաձորում 2020 թվականի փետրվարից մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը: Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը այն 99 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները արդեն իրականություն են: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն››... 31.07.2020 Ամփոփվեց դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում Հուլիսի 31-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը՝ ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու հանդիսացող բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ): «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ... 30.07.2020 ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով 2019 թվականի հուլիսի 30-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերով դրամաշնորհառու 6 բուհերն ամփոփում են ծրագրերի իրականացման մեկ տարին 2019 թվականի հուլիսի 30-ին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում վեց բուհերի՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ կնքվել են դրամաշնորհային պայմանագրեր, որոնցով վերջիններս մեկնարկել...