Նորություններ

Ավագ դպրոցները շուտով կհամալրվեն «Աշխարհագրություն» առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով

02.04.2020

ՀՀ բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ:
Փետրվարից մայրաքաղաքում և մարզերում մեկնարկել էր ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում և նպատակ ունեն ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը հնարավորություն կունենա փորձարկումներ անելու: Բնագիտական առարկաների գծով  լաբորատորիաների  ստեղծման աշխատանքների համատեքստում
մարտի 10-ին ԾԻԳ-ի աշխատակիցները եղան Արմավիրի մարզի Մերձավան գյուղում գտնվող «ԷՆՍՕՖ»  ՍՊԸ-ի (նախկին  «ԷՆԳԼԵՐ»  ՍՊԸ) կողմից վարձակալած պահեստային տարածքում, որտեղ գտնվում էին ներմուծված «Աշխարհագրություն» առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումները: ԾԻԳ աշխատակիցները դիտարկեցին  լաբորատոր սարքավորումների ֆիզիկական վիճակը և տեխնիկական պարամետրերի համապատասխանությունը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և «ԷՆՍՈՖ» ՍՊԸ-ի միջև 2019թ. նոյեմբերի 18-ին կնքված մատակարարման պայմանագրով առկա ցուցիչներին, գործարկեցին  և փորձարկեցին  որոշ սարքավորումներ, ուսումնասիրեցին քաղաքական ու ֆիզիկական գլոբուսները: Հիշեցնենք, որ  2019թ.-ի դեկտեմբերին ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ՀՀ թվով 48 ավագ դպրոցների հատկացվել են «Աշխարհագրություն» առարկային անհրաժեշտ ուսումնական տպագրական նյութեր (աշխարհագրական ատլաս, ՀՀ ատլաս, Արցախի Հանրապետության ատլաս, աշխարհի ատլաս, աշխարհի ֆիզիկական քարտեզ, աշխարհի քաղաքական քարտեզ, տեղագրական քարտեզներ), իսկ  առաջիկայում ավագ դպրոցները կհամալրվեն «Աշխարհագրություն» առարկայի  համար անհրաժեշտ  այս լաբորատոր սարքավորումներով՝ գլոբուսների, տարբեր մակետների, աշխարհագրական ռելիեֆի և արևային համակարգի մոդելների, հանքաքարերի ու ապարների  ցուցանմուշների հավաքածուներով, ստենդերով, ինչպես նաև տարվա եղանակների առաջացումը ներկայացնող սարքավորումով:

 

 

 

Նորություններ

22.05.2020 Հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումները շարունակվում են Նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխարհն արտառոց իրավիճակում է հայտնվել։ Ստեղծված իրադրությունը մեծ մարտահրավեր է կրթական համակարգի համար։ Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կրթական հաստատությունները ստիպված են առցանց սկզբունքով ուսուցում իրականացնել՝ ապահովելու աշակերտների կրթության անընդհատությունը։ Ուսուցման առցանց իրականացումը ենթադրում է նոր մոտեցումներ և ՏՀՏ նոր գործիքներ: Կրթական ծրագրերի կենտրոնը հաշվի առնելով ստեղծված իրավիճակի մարտահրավերները շարունակում է... 22.05.2020 Ավագ դպրոցները համալրվեցին <<Աշխարհագրություն>> առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով 2020 թվականի փետրվարից մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի... 15.05.2020 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Ծրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը: Մայիսի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Գեղարքունիքի, Արմավիրի,Արարատի, Արագածոտնի Սյունիքի, մարզերի 21 կրթական...