Նորություններ

Մեկնարկել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկումը

25.01.2020

Հունվարի 24-ին աշխատանքային այցով «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամում (ՃՇՀԱՀ) էին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի համակարգող Վարազդատ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող ‹‹Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2019 թվականիհուլիսին, երբ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում դրամաշնորհներ տրամադրվեցին 6 բուհերի: Նշենք, որ ՃՇՀԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում», «Ավտոճանապարհների շինարարություն» ու «Կամուրջներ և տրանսպորտային թունելներ» մասնագիտությունների կրթական ծրագրերի արդիականացում և վերանայում, բուհի կարողությունների հզորացմանը միտված արդիական ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազայի ստեղծում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լաբորատորիայի տարածքի մասնակի վերակառուցում ու վերանորոգում, փորձարարական սարքերի, անհրաժեշտ այլ սարքավորումների ու գույքի ձեռքբերում և տեղակայում, ինչպես նաև «Տրանսպորտային ուղիների շինարարություն և շահագործում» մագիստրոսական կրթական ծրագրում Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ բարելավված, թվայնացված մասնագիտական դասընթացների ներառում, ձեռքբերված նորագույն սարքավորումների կիրառում և փորձարկում մագիստրոսական ու ասպիրանտական գիտահետազոտական աշխատանքներում: Լաբորատորիայի ստեղծումը կնպաստի տրանսպորտային ուղիների շինարարության և շահագործման ոլորտի հիմնարար և կիրառական հետազոտությունների արդիակացմանը, թույլ կտա իրականացնել տեխնիկական համագործակցություն՝ գործող շինարդյունաբերության, շինա¬րարական և շինարարություններին վերահսկող կազմակերպությունների հետ, ինչպես նրանց անհրաժեշտ նոր մշակումների կատարման, այնպես էլ կիրառվող շինանյութերի, պատրաստվածքների, կոնստրուկցիաների ու կոնստրուկտիվ լուծումների փորձաքննությունների անցկացման ոլորտներում: Լաբորատորիայի ստեղծումը իրականացվում է դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Առաջին փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ամրագրվեց, որ ընթացքում են լաբորատորիայի տարածքի վերանորոգումն ու կահավորումը, լաբորատոր ու համակարգչային սարքավորումների ձեռքբերման գործընթացները:
Դրամաշնորհային ծրագրի համակարգող Անգին Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ մեկնարկել են մասնագիտական կրթական ծրագրերի վերանայման աշխատանքները: Նա շեշտեց, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը ճարտարապետաշինարարական կրթություն ստացող ուսանողներին հնարավորություն կտա ձեռքբերել գործնական
հմտություններ, որոնք կարևոր պայմաններ են թե´ որակյալ, ժամանակակից կրթություն ապահովելու տեսանկյունից, թե´ հետագայում աշխատաշուկայում պատշաճ տեղ զբաղեցնելու համար:
Հիշեցնենք, որ 2017 թվականից բուհում գործում է Ճարտարապետական և շինարարական մասնագիտությունների ուսումնագիտափորձարարական լաբորատոր բազան, որը նույնպես ստեղծվել է ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակներում: Ներկաները հույս հայտնեցին որ այս լաբորատորիան ևս ակտիվորեն կներգրավվի գերժամանակակից սարքավորումներով իրականացվող հետազոտություններում և կխթանի ՃՇՀԱՀ -ի, գործարար և գիտական ոլորտների համագործակցությունը:

 

Նորություններ

19.09.2020 ՀՀ ԿԳՄՍ նախարարը այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում: Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան։ Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գավառի և Վարդենիսի նախակրթարաններ կհաճախեն յուրաքանչյուրում 30... 19.09.2020 Հինգ նոր նախակրթարան Գեղարքունիքի մարզում Սեպտեմբերի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում բացվել են նոր նախակրթարաններ:Վերին գետաշենցիների համար այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 25 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Վերոնշյալ դպրոցը 21 կրթօջախներից մեկն է որտեղ այս տարի իրականացվում... 19.09.2020 Աշխատանքային այց Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց Սեպտեմբերի 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը աշխատանքային այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում:Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-ի հուլիսի 20-ից մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 23 ամիս: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ...