Նորություններ

Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոն

04.11.2019

2018թ.-ի փետրվարի 15-ին Երևանի ‹‹Գլաձոր›› համալսարանում տրվեց Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի մեկնարկը, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի (ՀԲ) համաֆինանսավորմամբ` ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աջակցությամբ: Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի ստեղծման պատմությունը սկսվել է 2016 թ.-ի դեկտեմբերից, երբ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում մեկնարկել էր «Իրավագիտություն մասնագիտության արդիականացում» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Ուսումնափորձագիտական կենտրոնը հնարավորություն է տալիս համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների ուսանողներին ձեռք բերել մասնագիտացված գիտելիքներ, փորձառություն՝ իրավական խորհրդատվություն տրամադրելու համար: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվել է իրավագիտության ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր՝ հագեցված մատնադրոշմային, ֆինանսատնտեսական և դատահաշվապահական հետազոտությունների ծրագրային ապահովմամբ, համակարգչային տեխնիկայով, համապատասխան կահույքով, քննչական ճամպրուկներով, կրիմինալիստիկական ուսումնական ստենդերով, հավաքածուներով, մանեկեններով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ:
Հավելենք, որ ժամանակակից սարքավորումներով զինված լաբորատորիայից և կլինիկայից օգտվելու հնարավորություն ունեն ոչ միայն ԵԳՀ-ի ուսանողները և դասախոսները, այլև այս ոլորտի այլ մասնագետները: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում բուհն իրականացրել է նաև ‹‹Կրիմինալիստիկական գործունեություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսումնական պլանի մշակում, համանուն մագիստրոսական ծրագրի ձեռնարկի մշակում և տպագրություն, ինչպես նաև իրականացվել է ‹‹Իրավագիտություն» մասնագիտության կրթական ծրագրի մշակում և վերանայում՝ իրավաբանական կրթությունը նորովի կազմակերպելու համար:
Նպատակ ունենալով ընդլայնել ստեղծվող ենթակառուցվածքների արդյունավետ կիրառման հնարավորությունները՝ բուհի կողմից առաջին քայլերն արդեն արվել են. արդեն իսկ իրականացվել են հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ, ակտիվ համագործացություն է սկսվել հայաստանյան բարձրագույն ուսւմնական հաստատւթյունների և գիտահետազոտական ու փորձագիտական կենտրոնների հետ: Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի գործունեությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
՝http://gladzor.am/videos

 

Նորություններ

05.11.2019 Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ դրամաշնորհային ծրագիր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով 2016-2018թթ. Հյուսիսային համալսարանում իրականացվել է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական... 05.11.2019 Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհին դիմելու հիմնական նպատակն էր արդիականացնել երաժշտական կրթական գործընթացը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ և կրթական ծրագրի վերամշակմամբ՝ համապատասխանեցնելով ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Արդյունքում, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ 2016-2018 թթ., Կոնսերվատորիայում ստեղծվեց «Ինովացիոն ակուստիկ... 05.11.2019 Գինեգործական կրթության գիտաարտադրական բազա «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամում Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացման նպատակով ստեղծվել է նյութատեխնիկական նորագույն բազա: Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլի շրջանակներում (2015-2017թթ.)՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ: Գինեգործական...