Նորություններ

ԵՊՀ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների եվ կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը «CLIMATELAUNCHPAD» «Կանաչ» բիզնես գաղափարների մրցույթի ազգային եզրափակչում է

07.10.2019

  «ClimateLaunchpad»-ը աշխարհում մաքուր և կանաչ տեխնոլոգիաների ոլորտի բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որին մասնակցում են կլիմայի փոփոխություններին և մաքուր տեխնոլոգիաներին ուղղված նորարարական գաղափարներ ունեցող թիմերը
Մեզ հետ զրույցում ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի տնօրեն և ծրագրի ղեկավար Կարեն Թռչունյանն ասաց, որ Հայաստանում մի քանի ամիս առաջ «ClimateLaunchpad Armenia»-ի կողմից հայտարարվել էր ստարտափերի մրցույթը, որի հաղթողներն աշխարհի 50 երկրներից հնարավորություն կունենան մեկնելու Ամստերդամ ու այնտեղ մասնակցելու մեծ եզրափակչին։
Հայաստանից այդ հնարավորությունը վաստակած թիմերից մեկը Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմն է։
«
Մենք ներկայացրել ենք գաղափար, որի միջոցով հնարավոր է արդյունաբերական և գյուղատնտեսական տարբեր թափոններից ստանալ կենսավառելիք»,- ասաց Կ. Թռչունյանը։
Ծրագիրը բաղկացած է եղել երեք փուլից։ Առաջին փուլում ընտրվել են հայտերը, երկրորդ փուլում ընտրված թիմերը մասնակցել են երկօրյա դասընթացների, որոնք անցկացրել է «ClimateLaunchpad»-ի կողմից որակավորված մարզիչը։
«Հայաստանում վերջին փուլն ազգային եզրափակիչն էր, որի ժամանակ ընտրվել են Հայաստանից 2 թիմեր, որից մեկը մեր թիմն է»,- մեզ հետ զրույցում ասաց Կիրառական մանրէաբանության մագիստրոսական ծրագրի ուսանող Լիանա Վանյանը։
Նա նշեց, որ ծրագրի շրջանակում իրականացված դասընթացների շնորհիվ սովորել են իրենց հետազոտությունը վերածել կենսունակ բիզնես նախագծի, որը հնարավորություն կունենա ֆինանսավորվելու ներդրողների կողմից։ Ծրագրի մյուս մասնակիցներն են նույն ֆակուլտետի ուսանողուհիներ Հռիփսիմե Պետրոսյանը, Հեղինե Գևորգյանը, Սաթենիկ Միրզոյանը։
Այն հարցին, թե ինչ հնարավորություններ ունի թիմը, Լիանա Վանյանը պատասխանեց. «Պետք է նշեմ, որ ծրագիրը համաշխարհային մակարդակով մրցակցային է, որովհետև առաջարկում է էկոլոգիապես մաքուր վառելիք»։
Ծրագրի ղեկավարն էլ ավելացրեց, որ մասնակիցներն ընտրվել են՝ ըստ իրենց կատարած աշխատանքի ուղղության, անգլերենի իմացության և պատրաստակամության:
Նշենք, որ 2015 թվականին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում մեկնարկել էր «Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն» դրամաշնորհային ծրագրի իրականացումը:Ծրագրիիրականացման արդյունքում 2017թ.-ի դեկտեբերին ԵՊՀ-ում բացվեց Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը:
Նշենք, որ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի թիմը նոյեմբերի 14-ին մեկնելու է  
Ամստերդամ՝ ծրագրի եզրափակչին մասնակցելու համար:

Աղբյուրը՝ http://www.ysu.am/news/hy/ClimateLaunchpad-Armenia  

Նորություններ

05.11.2019 Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ դրամաշնորհային ծրագիր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով 2016-2018թթ. Հյուսիսային համալսարանում իրականացվել է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական... 05.11.2019 Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհին դիմելու հիմնական նպատակն էր արդիականացնել երաժշտական կրթական գործընթացը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ և կրթական ծրագրի վերամշակմամբ՝ համապատասխանեցնելով ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Արդյունքում, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ 2016-2018 թթ., Կոնսերվատորիայում ստեղծվեց «Ինովացիոն ակուստիկ... 05.11.2019 Գինեգործական կրթության գիտաարտադրական բազա «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամում Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացման նպատակով ստեղծվել է նյութատեխնիկական նորագույն բազա: Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլի շրջանակներում (2015-2017թթ.)՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ: Գինեգործական...