Նորություններ

Մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները

07.08.2019

 Օգոստոսի 8-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում:Այցի նպատակը վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքների հետ կապված հարցերի քննարկումն էր: Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ից մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող հիմնանորոգման ծրագրում ընդգրկված 7 ավագ դպրոցներից մեկն է: Նշենք, որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում գործող 7 ավագ դպրոցներից հինգում արդեն մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Օգոստոսի 8-ին շինհրապարակում էին նաև «Ագաթ 777» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի, հեղինակային հսկողություն իրականացնող «Հայգյուղ-Շին նախագիծ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները: Նշենք նաև, որ համաձայն շինհրապարակի փոխանցման ակտի շինարարական աշխատանքների մեկնարկը սահմանվել է սույն թվականի հուլիսի 20-ը, երբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից «Ագաթ 777» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հանձնվեց շինթույլտվությունները, շինարարության վարման մատյաննները և աշխատանքային նախագծերը, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմելու է 23 ամիս: Հավելենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում այժմ հիմանորոգվելու է ավագ դպրոցի չորս մասնաշենքերից 2-ը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերոնշյալ ավագ դպրոցի երկու մասնաշենքերի հիմնանորոգման իրականացման հետ կապված առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ:Նշենք նաև, որ շինարարական աշխատանքների կազմակերպման ընթացքում վերոնշյալ դպրոցը ուսումնական գործընթացը կկազմակերպի մյուս երկու մասնաշենքերում: Հավելենք, որ «Կրթության բարելավում ծրագրի իրականացումը ՀՀ մարզերում նպաստում է ոչ միայն ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, այլ նվազեցնում է դրանց շահագործման և պահպանման ծախսերը, իսկ ծրագրի իրականացումը նպաստում է ծրագրի սպասարկման տարածքում գտնվող համայնքներում սոցիալական և տնտեսական օգուտների ավելացմանը:
Վերոնշյալ ավագ դպրոցի ներկա պայմանները ` լուսանկարներում
 

Նորություններ

05.11.2019 Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ դրամաշնորհային ծրագիր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով 2016-2018թթ. Հյուսիսային համալսարանում իրականացվել է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական... 05.11.2019 Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհին դիմելու հիմնական նպատակն էր արդիականացնել երաժշտական կրթական գործընթացը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ և կրթական ծրագրի վերամշակմամբ՝ համապատասխանեցնելով ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Արդյունքում, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ 2016-2018 թթ., Կոնսերվատորիայում ստեղծվեց «Ինովացիոն ակուստիկ... 05.11.2019 Գինեգործական կրթության գիտաարտադրական բազա «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամում Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացման նպատակով ստեղծվել է նյութատեխնիկական նորագույն բազա: Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլի շրջանակներում (2015-2017թթ.)՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ: Գինեգործական...