Նորություններ

Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում նախակրթարաններ են հիմնվում

31.07.2019

Նախադպրոցական կրթության ապահովումը Կոտայքի բոլոր համայնքներում մարզի զարգացման առաջնահերթություններից է:

Ամենակարճ ժամկետներում նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովումը մարզի բոլոր համայնքներում կարևորվում է Կոտայքի մարզպետի կողմից և այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանքում գործուն քայլեր են իրականացվում:

Հրազդանի Կաքավաձոր թաղամաս կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետն անդրադարձել էր մանկապարտեզի խնդրին (թաղամասում մանկապարտեզ չկա) և որոշվել էր դպրոցի տարածքում նախակրթարան հիմնել:
Նախակրթական հաստատության անհրաժեշտություն կար նաև Կարենիս համայնքում (համայնքում մանկապարտեզ չկա):

Այստեղ ևս աշխատանքային այցի ընթացքում մարզպետը համայնքի ղեկավարի հետ քննարկել էր նախադպրոցական կրթության ապահովման բոլոր ուղիները՝ դիտարկելով առնվազն մարզային ենթակայության դպրոցում նախակրթարան հիմնելու տարբերակը:

Մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում նախատեսված է /համայնքների աջակցությամբ/ նախակրթարաններ հիմնել Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում:

Այս պահին երկու դպրոցներում էլ ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն օգոստոս ամսին և մինչ նոր ուսումնական տարի կկահավորվեն նոր գույքով, ինչպես նաև կապահովվեն ուսումնական նյութերով և գրականությամբ:

Յուրաքանչյուր դպրոցի նախակրթարան կհաճախի շուրջ 15 սան:

«Այս ծրագրով ևս երկու բնակավայրերում կլուծվի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու խնդիրը: Այսպես քայլ առ քայլ մարզի բոլոր համայնքները ապահովելու ենք նախադպրոցական կրթության հաստատություններով»,-անդրադառնալով Հրազդանի Կաքավաձոր թաղամասում և Կարենիսի դպրոցի տարածքում նախակրթարաններ հիմնելու փաստին՝ ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: 

Աղբյուրը`  http://kotayk.mtad.am

Նորություններ

13.08.2019 Գավառի Մ. Բունիաթյանի անվան կրթական հաստատությունում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված Մ Բունիաթյանի անվան թիվ 8 կրթական հաստատությունում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով... 09.08.2019 ՀՀ Արմավիրի մարզի կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ՀՀ Արմավիրի մարզի Դողս և Նոր Կեսարիա համայնքների նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները: Նշենք, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված... 08.08.2019 ՀՀ Շիրակի մարզի կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում օգոստոսի առաջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզի համայնքներում իրականացվող...