Նորություններ

Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները

09.07.2019

‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիս և հուլիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել Շիրակի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը վերոնշյալ մարզերի համայնքներում իրականացվող նախադպրոցական միկրոծրագրերի մշտադիտարկումն էր: Հիշեցնենք, որ վերոնշյալ համայնքների կրթական հաստատություններում հունիսին մեկնարկել են շինարարական աշխատանքները: Խոսելով վերոնշյալ մարզերում նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված հաստատություններում իրականացրած շրջայցերի մասին՝ ԿԾԿ ԾԻԳ-ի ինժեներ խորհրդատու Վռամ Բոյաջյանը փաստեց, որ շինարարական աշխատանքներն ընթանում են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան: Նախատեսվում է, որ նոր նախակրթարանները կսկսեն գործել առաջիկա ուսումնական տարվանից՝ ապահովելով այդ համայնքների 5-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ՝ գեղեցիկ ու գունագեղ սենյակներ, հարմարավետ պահարաններ, անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներով լի անկյուններ: Նշենք, որ միկրոծրագրերի իրականացումը պարբերական բնույթ է կրում և հավելենք՝ ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ընթացքում իրականացվել են նախակրթարանների ստեղծման 17 միկրոծրագրեր, իսկ 2019թ.-ի մայիսի 17-ից վերոնշյալ ենթաբաղադրիչի շրջանակներում ընթացքում են նախակրթարանների ստեղծման 18 միկրոծրագրեր: Հավելենք, որ վերոնշյալ մարզերից ծրագրի մասնակցության հայտ ներկայացրած խոցելի համայնքների 6 հաստատություններում միկրոծրագրերն իրականացվում են առանց համայնքային պարտադիր ներդրման, ամբողջապես դրամաշնորհային միջոցներով: 

Նորություններ

19.07.2019 Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հուլիսի 15ից 20-ը ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել ՀՀ Շիրակի և Կոտայքի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը Երևանում և վերոնշյալ մարզերի... 12.07.2019 Աշխատանքային այց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան Հուլիսի 10-ին աշխատանքային այցով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) էին ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Ներկաները ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում... 11.07.2019 Ամփոփվում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են ‹‹Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի›› (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում հուլիսի 10-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման...