Նորություններ

Նախադպրոցական կրթության Կառավարման հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը

06.05.2019

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2019 թվականին նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի հոկտեմբերից: Ծրագրի արդյունավետությունն ու ծախսերի նպատակայնությունը բարձրացնելու նպատակով 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ բոլոր մարզերի մարզպետարանների համապատասխան վարչություններից հավաքագրվել են տվյալներ նախակրթարանի կարիք ունեցող խոցելի համայնքների վերաբերյալ, որոնցում հնարավոր է նաև միկրոծրագրերի իրականացումն առանց համայնքային պարտադիր ներդրման:Հավաքագրված տեղեկատվությունն ամփոփվել է և կազմվել է նախնական ցանկ, որը ներառել է նախակրթարան չունեցող համայնքները՝ առանձնացված ըստ խոցելի լինելու և համայնքային պարտադիր ներդրումը իրականացնելու անկարողության, ինչպես նաև համայնքային ներդրմամբ միկրոծրագրերը իրականացնելու հանգամանքի: Ցանկը քննարկվել է ԿԳՆ նախարարի և մարզպետարանների կրթության վարչությունների ներկայացուցիչների հետ:Այնուհետև` Ծիգ-ի ներկայացուցիչների կողմից վերոնշյալ համայնքներում իրականացվել են խթանման աշխատանքներ, որին հաջորդել է հայտերի ներկայացման փուլը:
Մինչև սույն թվականի ապրիլի 23-ը հետաքրքրված հաստատությունների կողմից ԿԾԿ ԾԻԳ են ներկայացվել ընդհանուր թվով 22 միկրոծրագրերի հայտեր: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզից հայտ է ներկայացրել 5, Շիրակի մարզից` 7, Լոռու մարզից՝ 2, Կոտայքի մարզից՝ 3, Արմավիրի մարզից՝ 2, Սյունիքի մարզից՝ 2, Վայոց Ձորի մարզից՝ 1 և Տավուշի մարզից՝ 1 հաստատություններ:
Իրականացվել է հայտերի նախնական ուսումնասիրություն ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի կողմից: Նախնական ուսումնասիրությունից հետո ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները, ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանի մասնակցությամբ շրջայցեր են կատարել վերոնշյալ մարզերի այն հաստատություններ, որոնց կողմից ներկայացված հայտերը համապատասխանել են ծրագրի պահանջներին: Շրջայցերի ընթացքում իրականացվել է նախակրթարաններին հատկացված տարածքների ուսումասիրություն, կատարվել են համապատասխան ճշգրտումներ ներկայացված ծրագրերի նախագծերում: Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները և համայնքների ներդրումների հնարավորությունները՝ 2019 թվականին նախատեսվում է միկրոծրագրեր իրականացնել Գեղարքունիքի մարզի 5, Շիրակի մարզի 4, Լոռու մարզի 1, Կոտայքի մարզի 2, Արմավիրի մարզի 2,Սյունիքի մարզի 2, Տավուշի մարզի 1, Վայոց Ձորի մարզի 1 կրթական հաստատություններում: Գնահատման արդյունքների հիման վրա վերոնշյալ մարզերում միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը Մայիսի 2-ին հաստատվել է «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման հանձնաժողովի անդամների կողմից:
Հավելենք, որ առանց համայնքային պարտադիր ներդրման, ամբողջապես դրամաշնորհային միջոցներով միկրոծրագրեր իրականացվելու են վերոնշյալ մարզերից ծրագրի մասնակցության հայտ ներկայացրած 6 հաստատություններում:
Այս ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի և Կրթության ազգային ինստիտուտի միջև ընթացել են քննարկումներ՝ վերջինիս կողմից ստեղծվող նախակրթարանների դաստիարակների վերապատրաստման ծախսերի նախահաշիվը: Նշենք, որ այս փուլին հաջորդելու են դրամաշնորհային պայմանագրերի կնքումը և հաստատված միկրոծրագրերի իրականացման փուլերը:
 

Նորություններ

19.09.2020 ՀՀ ԿԳՄՍ նախարարը այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում: Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան։ Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գավառի և Վարդենիսի նախակրթարաններ կհաճախեն յուրաքանչյուրում 30... 19.09.2020 Հինգ նոր նախակրթարան Գեղարքունիքի մարզում Սեպտեմբերի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում բացվել են նոր նախակրթարաններ:Վերին գետաշենցիների համար այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 25 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Վերոնշյալ դպրոցը 21 կրթօջախներից մեկն է որտեղ այս տարի իրականացվում... 19.09.2020 Աշխատանքային այց Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց Սեպտեմբերի 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը աշխատանքային այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում:Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-ի հուլիսի 20-ից մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 23 ամիս: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ...