Նորություններ

«Կրթական ծրագրերի կենտրոնը» հյուրընկալել է Շվեդահայ գիտնական Կարո Հակոբյանին

12.11.2018

Նոյեմբերի 12-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ–ում «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի ղեկավար Հարություն Ղարիբջանյանը հյուրընկալել էր Շվեդահայ գիտնական, Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ՏՀՏ դասընթացավար Սոնա Ղազարյանը: Հանդիպման առանցքում կրթության արդիականացման խնդիրներն էին և վերոնշյալ ժամանակահատվածում ընթացող ՏՀՏ վերապատրաստման դասընթացներին առնչվող որոշ հարցեր: Հիշեցնենք, որ մայրաքաղաքում և ՀՀ մարզերում «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում ընթանում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները, որոնք իրականացվում են կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած տեղական դասախոսների կողմից՝ նույն կազմակերպության կողմից մշակված յոթ մոդուլներով: Հանդիպման ընթացքում դասընթացավար Սոնա Ղազարյանը հյուրին ներկայացրեց «Հիբրիդ կրթություն», «Շրջված դասարան» թեմաների համատեքստում ՏՀՏ գործիքների կիրառության առանձնահատկությունները, որին մանկավարժները ծանոթանում են վերապատրաստումների ընթացքում: Շվեդահայ գիտնականի հետ քննարկեց վերապատրաստման արդյունքում մանկավարժների կողմից կազմված ինտերակտիվ դասընթացները, փաստելով, որ վերոնշյալ վերապատրաստումների արդյունքում մանկավարժները տիրապետում են ՏՀՏ նոր գործիքների, հետաքրքիր մուլտիմեդիա նյութերի ստեղծմանը:
Կարո Հակոբյանը ծանոթանալով մշակված 7 մոդուլներին՝ առաջարկեց մասնակից դառնալ ՏՀՏ վերապատրաստման դասընթացներին և այդ մոդուլների շարքում ներդնել ևս մի քանիսը, որոնք կարող են կիրառվել ավագ դպրոցում, նշելով , որ դրանց կիրառությունը և արդյունավետությունը փորձված են շվեդական կրթական համակարգում : «ՏՀՏ այդ գործիքների ներդնումը կարող է նպաստել ավանդական կրթական համակարգի վերափոխմանը, նոր ուսումնական նյութերի, դասավանդման մեթոդաբանության ստեղծմանը ավագ դպրոցում»,-նշեց շվեդահայ գիտնականը: Հանդիպման ընթացքում հյուրը խոսեց նաև դպրոցներում համընդհանուր համակարգչային գրագիտության բարձրացմանը, տեխնիկական մտածելակերպի ձևավորմանն ուղղված ծրագրերի մասին, փաստելով, որ նմանօրինակ ծրագրերի պակասը Հայաստանում ակնհայտ է:
«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ավելի լայն օգտագործումը որակապես կփոխի ուսուցչի դերը, ուսուցիչը կդառնա սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող և գնահատող գործընկեր»,-հավելեց շվեդահայ գիտնականը:
 

Նորություններ

12.07.2019 Աշխատանքային այց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան Հուլիսի 10-ին աշխատանքային այցով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) էին ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Ներկաները ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում... 11.07.2019 Ամփոփվում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են ‹‹Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի›› (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում հուլիսի 10-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման... 09.07.2019 Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիս և հուլիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել Շիրակի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական...