Նորություններ

Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում ամփոփվում են մոնիտորինգային այցերը

09.11.2018

<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում նոյեմբերի առաջին տասնօրյակում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել մայրաքաղաքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը Երևանում և վերոնշյալ մարզերի համայնքներում նախադպրոցական միկրոծրագրերի երկրորդ փուլի ավարտին իրականացվող մշտադիտարկումն էր: Հիշեցնենք, որ մայրաքաղաքում և վերոնշյալ համայնքների կրթական հաստատություններում այս տարի նախադպրոցական միկրոծրագրերի մեկնարկը տրվել էր մայիսին ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոնում <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում, երբ դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին մայրաքաղաքի և վերոնշյալ մարզերի ուսումնական հաստատությունների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդել են վերանորոգման աշխատանքները: Ապա, ծրագրի իրականացման արդյունքում, նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Հոկտեմբերի 1-ից նախակրթարաններն իրենց դռներն են բացել թե մայրաքաղաքում, և թե վերոնշյալ մարզային համայնքներում: Աշխատանքային այցերի շրջանակներում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները շրջել են ժամանակակից կահավորմամբ և նորոգված նախակրթարանների խմբասենյակներով, զրուցել մանկավարժների հետ: Կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներն արձանագրել են, որ Երևան քաղաքի թվով 9-ը, ՀՀ Վայոց Ձորի մարզի Գլաձոր, Եղեգիս, Գետափ և ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Գուգարք, Մարգահովիտ, Ձորամուտ համայնքների ուսումնական հաստատություններում շինարարական աշխատանքներն ընթացել են պայմանագրով նախատեսված ժամանակացույցին և որակական պահանջներին համապատասխան, կահույքի, գրենական պիտույքների, ուսումնամեթոդական նյութեր ձեռքբերման աշխատանքներն ավարտված են և միկրոծրագրերի իրականացման արդյունքում ստեղծված նախակրթարանները գործում են սույն ուսումնական տարվանից:

 

 

Նորություններ

22.03.2024 Աշխատանքային այց Աշտարակի և Արտաշատի ավագ դպրոցներում Մարտի 22-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում և ՀՀ Արմավիրի մարզի Արտաշատի ավագ դպրոցում : Այցերի նպատակը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում վերոնշյալ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների մշտադիտարկումն էր : Վերոնշյալ ավագ դպրոցները ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների... 20.03.2024 Աշխատանքային այցեր մայրաքաղաքի հիմնական դպրոցներում «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իր աշխատանքներն է շարունակում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչը: Այդ համատեքստում ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 5-ից 20-ը աշխատանքային այցեր են իրականացրել Երևանի ուսումնական... 15.03.2024 ՀՀ Շիրակի մարզում շարունակվում են աշխատանքային այցերը «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակիցները կարիքների գնահատման, տարածքի ուսումնասիրման և իրազեկման գործողությունների կազմակերպման նպատակով մարտի 1-ից 15-ը աշխատանքային այցեր են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններ: Հիշեցնենք, որ «Դպրոցին երեխաների...