Նորություններ

ՀՀ ԿԳՆ նախարարի ուշադրության կենտրոնում նախադպրոցական կրթությունն է

10.10.2018

Սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին ՀՀ Լոռու մարզի 4, Վայոց Ձորի մարզի 3 Գեղարքունիքի 1 համայնքների և Երևանի թվով 9 կրթական հաստատություններում տեղի է ունեցել նախակրթարանների բացում, որոնք ստեղծվել են «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գ, Հովհաննիսյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց: Վերոնշյալ դպրոցը 17 կրթօջախներից մեկն է, որտեղ այս տարի իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: ՀՀ ԿԳ նախարարը եղել է նորաբաց նախակրթարանում, ծանոթացել դրա գործունեությանը: Հյուրերը նախակրթարանի տնօրեն Ա. Խոսրովյանի ուղեկցությամբ շրջել են ժամանակակից կահավորմամբ և նորոգված նախակրթարանի խմբասենյակներով, զրուցել մանկավարժների հետ:
Հիշեցնենք, որ այս տարի նախադպրոցական միկրոծրագրերի մեկնարկը տրվել էր մայիսի 17-ին ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոնում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում, երբ դրամաշնորհային պայմանագրեր կնքվեցին մայրաքաղաքի և վերոնշյալ մարզերի ուսումնական հաստատությունների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդել են վերանորոգման աշխատանքները. կատարվել են էլեկտրամոնտաժային և սանհանգույցների խողովակների մոնտաժման աշխատանքներ, դռների ու պատուհանների տեղադրում, իրականացվել է սալիկապատում, պատերի հարդարման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ: Ապա, ծրագրի իրականացման արդյունքում, նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Իրականացվել է նաև դաստիարակների վերապատրաստում: Միկրոծրագրերի մեկնարկից 4 ամիս անց նախակրթարաններն արդեն գործում են թե մայրաքաղաքում, և թե վերոնշյալ մարզային համայնքներում :
Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ամփոփելով շրջայցի արդյունքները` ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է դպրոցներում իրականացված միկրոծրագրերի նշանակությունը` վստահեցնելով, որ այդ ծրագրերի իրականացման արդյունքում ստեղծված պայմանները նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետությանը:

 

Նորություններ

10.02.2020 Ամփոփվեց դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում Փետրվարի 7-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու հանդիսացող բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Հայ-Ռուսական համալսարանում (ՀՌՀ): Հանդիպման ընթացքում ՀՌՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը ծանոթացրեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող ««Գենային... 07.02.2020 Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով Փետրվարի 5-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամ: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող «Անասնաբուժական կրթագիտական... 07.02.2020 ՀՊՄՀ-ում բացվել է ապագա, մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիա «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (ՀՊՄՀ) փետրվարի 6-ին բացվել է ապագա մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիան և երկու հետազոտական լսարանները՝ համալրված համապատասխան գույքով, մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով, ինչպես նաև ստեղծվել է էլեկտրոնային կրթական հարթակը՝ մշակված ուսումնաօժանդակ նյութերով և վիրտուալ գրադարանով: Այս ժամանակակից ենթակառուցվածքը...