Նորություններ

Գործարկվեց ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնը

02.10.2018

ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում մեկնարկեց խաղողի բերքահավաքը և ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնի գործարկումը: Բերքահավաքին մասնակցում էին Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողները, Ոսկեհատի ՈՒՓՏ-ի և գինեգործարանի աշխատակիցները, որոնց համատեղ ջանքերով կատարվեց խաղողի սելեկտիվ հավաք:

Բերքահավաքից առաջ ուսանողներին և աշխատակիցներին համապատասխան ցուցումներ տվեց ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնի գինեգործ Արտակ Գաբրիելյանը:Մասնագետների կողմից դաշտային պայմաններում ուսանողներին մանրամասն ներկայացվեցին խաղողի բերքահավաքի, մթերման և մշակման նրբությունները: Մասնագետները պատասխանեցին նաև ուսանողներին հուզող բոլոր հարցերին: Հավաքված խաղողը խնամքով տեղավորվեց արկղերում և տեղափոխվեց խաղողի այգու հարևանությամբ գտնվող գինու գործարան՝ վերամշակման:
Այնուհետև ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած ՀԱԱՀ գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնում առաջին անգամ տեղի ունեցավ խաղողի վերամշակման գործընթացը: Հիշեցնենք, որ ՀԱԱՀ Գինեգործության ուսումնաարտադրական կենտրոնը ստեղծվել է Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում և կոչված է Ագրարային համալսարանում կատարելագործելու գինեգործական կրթությունը: ՀԱԱՀ դրամաշնորհային ծրագրի արդյունավետ իրականացման արդյունքում ստեղծվել է ժամանակակից տեխնիկայով համալրված ուսումնաարտադրական տնտեսություն:Նյութատեխնիկական նորագույն բազայի առկայությունը և գիտակրթական ներուժը հնարավորություն կընձեռեն ոլորտի համար պատրաստել մրցունակ մասնագետներ և իրականացնել գիտահետազոտական, նորարարական ծրագրեր:

 

Նորություններ

10.02.2020 Ամփոփվեց դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում Փետրվարի 7-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու հանդիսացող բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Հայ-Ռուսական համալսարանում (ՀՌՀ): Հանդիպման ընթացքում ՀՌՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը ծանոթացրեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող ««Գենային... 07.02.2020 Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով Փետրվարի 5-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամ: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող «Անասնաբուժական կրթագիտական... 07.02.2020 ՀՊՄՀ-ում բացվել է ապագա, մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիա «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (ՀՊՄՀ) փետրվարի 6-ին բացվել է ապագա մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիան և երկու հետազոտական լսարանները՝ համալրված համապատասխան գույքով, մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով, ինչպես նաև ստեղծվել է էլեկտրոնային կրթական հարթակը՝ մշակված ուսումնաօժանդակ նյութերով և վիրտուալ գրադարանով: Այս ժամանակակից ենթակառուցվածքը...