Նորություններ

ՀՀ ԿԳ նախարարի այցը ՀՀ Տավուշի մարզ

29.08.2018

Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել հիմնանորոգված Նոյեմբերյանի թիվ 1ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում: Ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա էին օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Տավուշի մարզում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը, ԾԻԳ-ի ներկայացուցիչներ, կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, ուսուցիչներ, աշակերտներ: ՀՀ Տավուշի մարզի կրթօջախներում միջոցառման մասնակիցներին դիմավորեցին տոնական բարձր տրամադրությամբ, երգ ու պարով: ՀՀ ԿԳ նախարարը ողջունեց ներկաներին և շնորհավորեց աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց ունենալու կապակցությամբ: ՀՀ ԿԳ նախարար Ա. Հարությունյանը իր խոսքում գոհունակություն հայտնեց <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ին` հիմնանորոգման աշխատանքները որակով ու ժամկետում իրականացնելու համար:
Նշենք, որ Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցը <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող 5 ավագ դպրոցներից մեկն է: <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է դպրոցի մեկ մասնաշենքը, իրականացվել են բոլոր 7 մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղղված ամրացման, ինչպես նաև տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Բարեկարգվել են դպրոցի հարակից տարածքները: Կառուցվել են խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ:
Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից հատուկ ուշադրություն է դարձվել ավագ դպրոցների կարիքներին. տեխնիկական, բնագիտական և հումանիտար հոսքերի ուսուցման կազմակերպման համար: Բացի այդ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման պահանջները, այսինքն` վերակռուցված դպրոցների շենքերն ունեն հարմարեցված միջավայր: Հավելենք, որ համայնքի բնակիչները նույնպես կարևորում են դպրոցի հիմնանորոգումը և ընդգծում, որ մեծ ուրախություն է այն, որ իրենց երեխաներն այսուհետ հնարավորություն կունենան կրթություն ստանալու հարմարավետ ու գեղեցիկ պայմաններում:


 

Նորություններ

13.09.2018 Նորարարությունների մրցակցային հիմնադրամի հայաստանյան փորձը՝ հաջողված օրինակ միջազգային հարթակներում Սեպտեմբերի 12-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակը հյուրընկալել էր ԿԾԿ ԾԻԳ-ի պատվիրակությանը` տեսախորհրդակցության մասնակցության նպատակով: Ուզբեկստանի գործընկերների հետ իրականացվող տեսախորհրդակցության նպատակը օրինակելի փորձի փոխանակումն էր և Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) գործունեության ներկայացումն իբրև բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունների խթանման հաջողված օրինակ: Ուզբեկստանում գործում է ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող <<Բարձրագույն կրթության... 10.09.2018 ՀՀ ԿԳ նախարարի այցը Պոլիտեխնիկական ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ Սեպտեմբերի 10-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Պոլիտեխնիկական ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններ: ՀՀ ԿԳՆ նախարարը շրջել է բուհերի լաբորատորիաներում և արվեստանոցներում, ծանոթացել ուսումնական գործընթացին, կրթական տարբեր հարցերի շուրջ զրուցել դասախոսների և ուսանողների հետ: Նախարարը շրջայացի ընթացքում ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի... 30.08.2018 ՀՀ ԿԳ նախարարի այցը ՀՀ Արարատի մարզ Օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Արարատ քաղաքի հիմնանորոգված թիվ 3 ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում: Ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա էին օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Արարատի մարզում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը,...