Նորություններ

ՀՀ ԿԳ նախարարի այցը ՀՀ Գեղարքունիքի մարզ

28.08.2018

Օգոստոսի 21-ին 2018-2019 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը օգոստոսյան խորհրդակցությունների համատեքստում oգոստոսի 27-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում և Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցում գործող նախակրթարանում: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ վերոնշյալ ուսումնական հաստատություներում առկա խնդիրներին և 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ իրականացվող աշխատանքներին: Նշենք, որ Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցը ներկայումս «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում առաջին փուլով հիմնանորոգվող 5 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են: Հավելենք, որ դպրոցի հիմնանորոգման ընթացքը մշտապես լուսաբանվում է ԿԾԿ ԾԻԳ-ի կայքում համապատասխան հոդվածների հրապարակման միջոցով: ՀՀ ԿԳ նախարարը, <<Կրթական ծրագրի կենտրոն>> ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ, շրջելով ավագ դպրոցում, ծանոթացավ իրականացված աշխատանքներին: Ներկաները ԿԳ նախարարին ներկայացրեցին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացված վերոնշյալ դպրոցի շենքի հիմնանորոգման և շինարարական աշխատանքների ողջ ընթացքը: Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում ավարտին են մոտենում դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, կառուցված են արտաքին և ներքին աստիճաններն ու թեքահարթակները, դպրոցում շարունակվում են ներքին հարդարման աշխատանքները: Հավելենք, որ ս.թ. օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվել է շինարարության շուրջ 85%-ը և դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ավարտը նախատեսվում է առաջիկա ամիսներին: Ներկաները ԿԳՆ նախարարի հետ քննության առան շինարարության ժամկետների պահպանմանն առնչվող որոշ հարցեր: ՀՀ ԿԳ նախարարի հաջորդ կանգառը Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցն էր: Այցի նպատակը վերոնշյալ կրթօջախում միկրոծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանի գործունեությանը ծանոթանալն էր: ԿԳ նախարարին և հյուրերին ողջունեց նախակրթարանի տնօրեն Խանում Ղազարյանը: ԿԳ նախարարը դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջեց խմբասենյակներով, եղավ նաև նախակրթարանի բակում: Հիշեցնենք, որ նախակրթարանը ստեղծվել է 2017 թ.-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում:
Ամփոփելով շրջայցի արդյունքները` ԿԳ նախարարը արձանագրել է, որ վերոնշյալ ուսումնական հաստատություներում մեծ ծավալի աշխատանք է կատարվել: ՀՀ ԿԳՆ նախարարը կարևորել է դպրոցներում իրականացված դրամաշնորհային ծրագրերի նշանակությունը` վստահեցնելով, որ այդ ծրագրերի իրականացման արդյունքում ստեղծված պայմանները նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետությանը:
 

Նորություններ

10.01.2019 Վերաբացվեց Մարտունու հիմնանորոգված և կահավորված ավագ դպրոցը Հունվարի 8-ին իր դռները բացեց Մարտունի քաղաքի Տ. Աբրահամյանի անվան հիմնանորոգված և կահավորված ավագ դպրոցը, որը 5-րդն է առաջին փուլով հիմնանորոգված և շահագործման հանձնված Մեծամորի, Արարատի, Հրազդանի և Նոյեմբերյանի ավագ դպրոցների շարքում: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Դպրոցի տնօրեն Վարդան Ավետիսյանը փաստում է, որ այս հիմնանորոգված դպրոցի... 26.12.2018 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ Հարգելի հայրենակիցներ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 2018 թվականը մեզ համար եղավ նշանակալի հաջողությունների ու նոր նախաձեռնությունների տարի: Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում 2018 թվականին ևս կարողացանք իրականացնել մի շարք ծրագրեր հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտում: Ավարտվում է 2018 թվականը, որի ընթացքում մեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքում, Վայոց Ձորի, Լոռու և... 25.12.2018 ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն ›› ԾԻԳ-ն ամփոփում է 2018-ի ընթացքում կատարված աշխատանքները ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ծրագրերի իրականացման գրասենյակն ամփոփել է 2018 թվականին ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Ներկայացնենք տարվա ընթացքում ԾԻԳ-ի գործունեության համապարփակ պատկերը: 2018թ.-ի ընթացքում ‹‹Հանրակրթության որակի բարելավում›› բաղադրիչի ‹‹Դպրոցին՝ երեխաների պատրաստվածության բարձրացում և կրթության հավասար մեկնարկային...