Նորություններ

Ամփոփվում են հինգ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները

24.08.2018

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը և համակարգող Ռաֆայել Արզումանյանը ավագ դպրոցների հիմնանորոգման ողջ ընթացքում իրականացվող այցերի շրջանակներում օգոստոսի առաջին տասնօրյակում իրականացրել են այցեր ՀՀ մարզեր` «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղան ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 2, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ. Աբրահամյանի անվան և ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցներում, ծանոթացան հինգ տեղամասերի հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Հավելենք,որ հանդիպումներին ներկա էին նաև կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները և վերոնշյալ դպրոցների տնօրենները : Այցի շրջանակներում ներկայացուցիչներն շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Ներկաներն արձանագրեցին, որ վերոնշյալ դպրոցներում իրականացվել են դպրոցների շենքերի կազմաքանդման, ինչպես նաև տանիքների կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքներ: Իրականացվել են նաև կաթսայատան կառուցման, ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման, ինչպես նաև ջեռուցման կաթսաների տեղադրման աշխատանքներ: Հունիս- հուլիս ամեսներին իրականացվել են դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, խաղահրապարակների կառուցում, արտաքին և ներքին աստիճանների ու թեքահարթակների կառուցում:
Հավելենք, որ Մեծամորի թիվ 2, Արարատ քաղաքի թիվ 3, Հրազդանի թիվ 1 և Մարտունու Տ. Աբրահամյանի անվան դպրոցներում ավարտին են մոտենում ներքին հարդարման աշխատանքները, իսկ Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցում ամփոփվում են հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները: Ներկաները արձանագրեցին, որ վերոնշյալ դպրոցներում հիմնանորոգման գործընթացը ամփոփման փուլում է : Հավելենք, որ հուլիս-օգոստոս ամիսներին իրականացվել է շինարարության 93%-ը և հինգ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի սեպտեմբերին:
 

Նորություններ

12.07.2019 Աշխատանքային այց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան Հուլիսի 10-ին աշխատանքային այցով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) էին ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Ներկաները ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում... 11.07.2019 Ամփոփվում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են ‹‹Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի›› (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում հուլիսի 10-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման... 09.07.2019 Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիս և հուլիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել Շիրակի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական...