Նորություններ

Կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոնի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքները ընթացքում են

20.08.2018

<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիական ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքները: Հիշեցնենք, որ 2017 թվականին կազմակերպվել էր <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքների մրցույթը, որն ամփոփվել էր 2018-ի առաջին եռամսյակում: Նշենք նաև, որ ըստ նախագծի ԿՏԱԿ-ի նոր շենքի շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 12 ամիս և հիմնանորոգումը նախատեսվում է ավարտին հասցնել 2019թ.-ի ապրիլին: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր շենքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում օգոստոսի առաջին տասնօրյակում ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում,, ծանոթացել հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին ու ծրագրերին: <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում նախատեսվող գործողությունների համատեքստում՝ ԾԻԳ-ի ներկայացուցիչները շինհրապարակում քննարկեցին շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:
Ըստ նախագծի նախատեսվում է իրականացնել ԿՏԱԿ-ի ողջ տարածքի բարելավում. շենքի հիմքի ուժեղացման և ամրացման աշխատանքներ, տանիքի կառուցում, պատուհանների տեղադրում, հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, արտաքին և ներքին աստիճանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքներ: ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձանագրեցին, որ արդեն ավարտին են հասցվել շենքի կազմաքանդման աշխատանքները, իսկ տանիքի կառուցման, շենքի հիմքերի ուժեղացման և մետաղական ցանցի միջոցով ամրացման աշխատանքներն ընթացքում են: Ավարտված են նաև հարակից տարածքի բարեկարգման նախապատրաստական աշխատանքները: Շինարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ իրականացվել է շինարարական տարածքի ցանկապատում, նախազգուշացնող նշանների տեղադրում և տարածքի վերահսկողություն:
ԿՏԱԿ-ի տարածքի հիմնանորոգման շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար կահույքի ձեռքբերում և << Տվյալների մշակման նոր կենտրոնի>> և ԿՏԱԿ-ի նոր գրասենյակի համար սերվերների և համակարգչային տեխնիկայի ձեռքբերում, ինչպես նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված <<Տվյալների մշակման նոր կենտրոնի>> նախագծման և տեղադրման աշխատանքների իրականացում: Այս ուղղությամբ մեկնարկել են նաև ԿՏԱԿ-ի տեխնիկական կարողությունների հզորացման համար նախատեսված << Տվյալների մշակման նոր կենտրոնի>>(Data Center) նախագծման նախապատրաստական աշխատանքները: ԿԾԿ ԾԻԳ-ի <<Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում>> ենթաբաղադրիչի ղեկավար Հարութ Ղարիբջանյանը փաստում է՝ <<Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունների արդյունքում կարող ենք ստանալ լիարժեք գործող <<Տվյալների մշակման նոր կենտրոն>>, որը կնպաստի կրթության ոլորտում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ու համապատասխան վերլուծական տեղեկատվության մշակմանը>>:
 

Նորություններ

12.07.2019 Աշխատանքային այց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան Հուլիսի 10-ին աշխատանքային այցով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) էին ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում բուհի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ընթացիկ մշտադիտարկումն էր: Ներկաները ՀՊՄՀ միջազգային համագործակցության բաժնի ղեկավար, դրամաշնորհային ծրագրի համակարգող Մարիաննա Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ շրջանակներում... 11.07.2019 Ամփոփվում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են ‹‹Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի›› (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում հուլիսի 10-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման... 09.07.2019 Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում ‹‹Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում›› ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիս և հուլիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել Շիրակի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական...