Նորություններ

ԵՊԲՀ -ում Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն է բացվել

30.05.2018

Մայիսի 26-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի ունեցավ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի պաշտոնական բացումը: <<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը>> ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքում տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը, եզակի է հանրապետությունում իր տեսակով և հնարավորություններով: Ապագա, ինչպես նաև արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս կենտրոնի սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով: Դրամաշնորհային ծրագրի արդյունքում ստեղծվել է մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի ոլորտում մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն, իր տեսակի մեջ եզակի կրթական համալիր՝ հագեցված հատուկ ծրագրային ապահովմամբ մոդելներով, ֆանտոմներով, սիմուլյատորներով, համակարգչային և հարակից տեխնիկայով, համապատասխան կահույքով, ինչպես նաև մասնագիտական ուսումնական գրականությամբ:
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ապագա բժիշկները, նաև համալսարանում ընթացող Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին վեհաժողովի մասնակիցները: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ողջունելով հյուրերին` ընդգծեց, որ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծմամբ ապահովվում է ծրագրի հիմնական նպատակի իրագործումը, այն է՝ ստոմատոլոգիայի բնագավառում միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ մասնագետների պատրաստումը: Ռեկտորն ընդգծեց, որ այս ուսումնական նշանակության կենտրոնն իր աշխատանքներն կիրականացնի ԵՊԲՀ-ի միջազգայնացման քաղաքականությանը համահունչ: Օրական կենտրոնը հնարավորություն ունի սպասարկելու շուրջ 200 սովորողի:
Կենտրոնի ստեղծման պատմությունը և այլ մանրամասներ հասանելի է Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի նախկին հրապարակումներում:

 

Նորություններ

17.05.2019 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Ծրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը: Մայիսի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի 18 կրթական... 07.05.2019 Ամփոփվում են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները ‹‹Կրթության բարելավում›› ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են ‹‹Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի›› (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները: ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի աշխատակիցները ԿՏԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման ընթացքում իրականացնում են մոնիտորինգային այցեր, որոնց շրջանակներում մայիսի 8-ին ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են շինհրապարակում, ծանոթացել հիմնանորոգման... 06.05.2019 Մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները Մայիսի 2-ից «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում տվյալների հավաքագրման և առաջընթացի մշտադիտարկման բարելավում» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները: Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 4000 ներկայացուցիչների վերապատրաստումներ`...