Նորություններ

Դրամաշնորհային պայմանագրերի կնքում Վայոց Ձորի 3 կրթական հաստատությունների հետ

24.05.2018

Ի լրումն մայիսի 17-ին Երևանի, Լոռու և Գեղարքունիքի 11 հաստատությունների հետ կնքված դրամաշնորհային պայմանագրերի՝ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ը շարունակում է ամփոփել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում նախակրթարանների հիմնման նպատակով դրամաշնորհների տրամադրման գործընթացը: Մասնավորապես, մայիսի 22-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում այս նպատակով տեղի ունեցավ հանդիպում Վայոց Ձորի մարզի 3 կրթական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա տնօրենների ներկայացրած հաստատությունները անցել են հայտերի ընդունման, գնահատման և հաստատման փուլերը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները, ինչպես և նախորդ անգամ, ներկայացրեցին դրամաշնորհային ծրագրի նպատակն ու խնդիրները, գնումների և ֆինանսական ընթացակարգերը: Հանդիպման ընթացքում եղան նաև բովանդակային հարցեր, որոնց պարզաբանումը տրվեց գրասենյակի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի աշխատակից Արմեն Մարտիրոսյանի կողմից: Կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր, Վայոց Ձորի 3 ուսումնական հաստատությունների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Նախատեսվում է, որ նոր նախակրթարանները կսկսեն գործել առաջիկա ուսումնական տարվանից՝ ապահովելով այդ համայնքների 5-6 տարեկան երեխաների համար առավել նպաստավոր պայմաններ՝ հանրակրթության համակարգ անցնելու համար:

 

Նորություններ

12.12.2018 Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազա ՆՄՀ դրամաշնորհով Դեկտեմբերին 12-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի ուսումնափորձնական տնտեսությունում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի պաշտոնական բացումը: Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Գինեգործական կրթության... 23.11.2018 Նոր նախակրթարան Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում   Նոյեմբերի 19-ին Երևանի Ա. Նավասարդյանի անվան թիվ 196 դպրոցում տեղի է ունեցել նախակրթարանի բացում, որը ստեղծվել է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև սույն թվականի մայիսի 17-ին կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նորաստեղծ նախակրթարանի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Դավթաշեն վարչական շրջանի... 20.11.2018 «Էօրնեկեան հանրակրթական դպրոցում» մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները Նոյեմբերի 19-ից ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի «Էօրնեկեան հանրակրթական դպրոցում» մեկնարկեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների ՏՀՏ վերապատրաստաման դասընթացները, որոնք իրականացվում են կանադական հեղինակավոր Ագենս Յունիվերսարի Դե Լա Ֆրանկոֆոն կազմակերպության կողմից վերապատրաստված և միջազգային հավաստագիր ստացած տեղական դասախոսների կողմից՝ նույն կազմակերպության կողմից մշակված յոթ մոդուլներով: Հիշեցնենք , որ հասցեական վերապատրաստումներն ընթանում են մի...