Նորություններ

Նախադպրոցական կրթության Կառավարման հանձնաժողովը հաստատել է միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը

14.05.2018

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրումը նախակրթարանների հիմնման նպատակով: 2018 թվականին նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները մեկնարկել են փետրվար ամսից՝ խթանման աշխատանքներով, որոնց հաջորդել է հայտերի ներկայացման փուլը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել 2018 թվականի մարտի 12-ը: Մինչև հաստատված վերջնաժամկետը հետաքրքրված հաստատությունների կողմից ԿԾԿ ԾԻԳ են ներկայացվել ընդհանուր առմամբ 26 միկրոծրագրերի հայտեր Երևանից, Վայոց Ձորի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի մարզերից: Ապրիլ ամսվա ընթացքում իրականացվել է հայտերի նախնական ուսումնասիրություն ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի կողմից: Նախնական ուսումնասիրությունից հետո ԿԾԿ ԾԻԳ-ի աշխատակիցները, ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանի մասնակցությամբ շրջայցեր են կատարել մայրաքաղաքի և վերոնշյալ մարզերի այն հաստատություններ, որոնց կողմից ներկայացված հայտերը համապատասխանել են ծրագրի պահանջներին: Շրջայցերի ընթացքում իրականացվել է նախակրթարաններին հատկացված տարածքների ուսումասիրություն, կատարվել են համապատասխան ճշգրտումներ ներկայացված ծրագրերի նախագծերում: Շրջայցերին հաջորդել են հայտերի գնահատման և հաստատման փուլերը: Հաշվի առնելով գնահատման արդյունքները և համայնքների ներդրումների հնարավորությունները՝ 2018 թվականին նախատեսվում է միկրոծրագրեր իրականացնել Երևանի 11, Լոռու մարզի 5, Վայոց Ձորի մարզի 4, Գեղարքունիքի 1 կրթական հաստատություններում: Գնահատման արդյունքների հիման վրա մայրաքաղաքում և վերոնշյալ մարզերում միկրոծրագրերի իրականացման համար ընտրված հաստատությունների ցանկը  հաստատվել է «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում նախադպրոցական կրթության միկրոծրագրերի Կառավարման հանձնաժողովի անդամների կողմից:
Այս ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի և Կրթության ազգային ինստիտուտի միջև ընթացել են քննարկումներ՝ վերջինիս կողմից ստեղծվող նախակրթարանների դաստիարակների վերապատրաստման արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ըստ այդմ, փոփոխությունների են ենթարկվել անհրաժեշտ ուսումնական նյութերն ու վերապատրաստման ծրագիրը՝ առավել համապատասխանեցնելով վերապատրաստվող դաստիարակների կարիքներին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախակրթարանների հիմնական մասը ստեղծվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների հենքի վրա:
Նշենք, որ այս փուլին հաջորդելու են դրամաշնորհային պայմանագրերի կնքումը և հաստատված միկրոծրագրերի իրականացման փուլերը:
 

Նորություններ

18.05.2018 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Ծրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը: Մայիսի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Երևանի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի 12 կրթական հաստատությունների տնօրենների հետ, որի նպատակը... 15.05.2018 ԵՊԲՀ-ում Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտվել են 2015 թվականի դեկտեմբերին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում մեկնարկել էր «Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն ծրագրի աշխատանքներն ամփոփվել են: Այս առիթով մայիսի 14-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները դրամաշնորհային ծրագրի համակարգող Արամ Բայկովի և նորաստեղծ կենտրոնի ղեկավար Մարգարիտա Խառատյանի ուղեկցությամբ շրջեցին Ստոմատոլոգիական կրթության... 15.05.2018 Ամփոփվում են հինգ ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը, համակարգողներ Ռաֆայել Արզումանյանը և Նարեկ Պողոսյանը ավագ դպրոցների հիմնանորոգման ողջ ընթացքում իրականացվող այցերի շրջանակներում մայիս ամսվա առաջին տասնօրյակում իրականացրել են այցեր ՀՀ մարզեր` «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով:...