Նորություններ

Հինգ ավագ դպրոցների հիմնանորոգումն ընթացքում է

29.03.2018

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը, համակարգողներ Ռաֆայել Արզումանյանը և Նարեկ Պողոսյանը շինարարության ողջ ընթացքում իրականացվող այցերի շրջանակներում մարտ ամսին իրականացրել են այցեր ՀՀ մարզեր` «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղան ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 2, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ. Աբրահամյանի անվան և ՀՀ Տավուշի մարզի, Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցներում և ծանոթացան հինգ տեղամասերի հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Հիշեցնենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում` առաջին փուլով իրականացվում են 5 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Այցի շրջանակներում ներկայացուցիչներն ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Շրջելով ինչպես շինհրապարակների ողջ տարածքում, այնպես էլ շենքերի ներսում ներկաները արձանագրեցին, որ ամփոփվում են դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, խաղահրապարակների կառուցումը, արտաքին և ներքին աստիճանների ու թեքահարթակների կառուցումը: Դպրոցներում ավարտին են մոտենում նաև ներքին հարդարման աշխատանքները, քննարկեցին շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ դեկտեմբեր-հունվար ամիսներին արդեն ավարտին էին հասցվել դպրոցների տանիքների կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և պատերի ջերմամեկուսացման շերտի տեղադրման աշխատանքները: Հավելենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 1 դպրոցում ամփոփվում են տանիքի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցում ընթացքում են կաթսայատան կառուցման, և ջեռուցման կաթսաների տեղադրման աշխատանքները: ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձանագրեցին, որ իրականացվել է շինարարության գրեթե 77%-ը և շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է սույն թվականի աշնանը: Հավելենք, որ վերանորոգման աշխատանքները իրականացվում են սեյսմիկ անվտանգության չափանիշների համաձայն: Նման հանդիպումներին ներկա են լինում նաև կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները և վերոնշյալ դպրոցների տնօրենները: Ներկաները հուսով են, որ նման աշխատանքային այցերը հնարավորինս կհեշտացնեն հիմնանորոգման գործընթացը ավագ դպրոցներում:

 

Նորություններ

09.04.2018 Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա` Երևանի պետական կոնսերվատորիայում Ապրիլի 5-ին Երևանի պետական կոնսերվատորիայում տեղի ունեցավ Ինովացիոն ակուստիկ լաբորատորիայի պաշտոնական բացումը: <<Ինովացիոն ակուստիկ լաբորատորիան>> ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում: Լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, Կրթական ծրագրերի կենտրոն... 04.04.2018 Ամփոփիչ մշտադիտարկում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում 2018 թվականի մարտին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի հավելյալ շրջափուլի շրջանակներում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան (ԵՊԿ) ավարտեց 2017-ի հունվարին մեկնարկած նորարարական ծրագրի իրականացումը: Այս առիթով ապրիլի 3-ին մշտադիտարկման ամփոփիչ այց իրականացվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ <<Ինովացիոն ակուստիկ լաբորիատորիա>> դրամաշնորհային ծրագրի ավարտն ամրագրելու նպատակով: Դրամաշնորհային ծրագրի համակարգող, ԵՊԿ-ի Որակի ներքին ապահովման բաժնի ղեկավար... 29.03.2018 Հինգ ավագ դպրոցների հիմնանորոգումն ընթացքում է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի ղեկավար Գրիշա Բաղդասարյանը, համակարգողներ Ռաֆայել Արզումանյանը և Նարեկ Պողոսյանը շինարարության ողջ ընթացքում իրականացվող այցերի շրջանակներում մարտ ամսին իրականացրել են այցեր ՀՀ մարզեր` «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները...