Նորություններ

<<Հորիզոն-2020>> ծրագիրը հանդիպման առանցքում

12.10.2017

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Ողջունելով ՀՀ ԿԳ նախարարին, Եվրոպական hանձնաժողովի հանձնակատարն անդրադարձել է իր այցելությանը Հայաստան, որակելով այն որպես ջերմ ու արդյունավետ համագործակցության սկիզբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և գիտական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունները: Քննարկվել են նաև Հայաստանում հատուկ գրասենյակի ձևավորման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարը կարևորել է նման գրասենյակի ստեղծումը, որպես «Հորիզոն-2020» ծրագրի պահանջներին Հայաստանի գիտական հանրությանը նախապատրաստելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու կարևոր միջոց:
Նշենք, որ Եվրոպական միության Հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն-2020» շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014 թվականից և շարունակվելու է մինչև 2020 թվականը: «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:

 

Նորություններ

16.07.2018 ՀԲ «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավարի այցը Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց Հուլիսի 13–ին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան ԿԾԿ ԾԻԳ-ի <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի ղեկավար Արմինե Խաչատրյանի և ԾԻԳ-ի ինժեներ-խորհրդատու Վռամ Բոյաջյանի ուղեկցությամբ այցելեց Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոց: Այցի նպատակը վերոնշյալ կրթօջախում միկրոծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանի... 13.07.2018 Համաշխարհային Բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին Հուլիսի 9-13-ը Երևան է ժամանել Համաշխարհային բանկի (ՀԲ) կրթության հարցերով թիմը՝ ընթացող աշխատանքների որակի մոնիտորինգ իրականացնելու նպատակով: Այցի շրջանակներում հուլիսի 10-ին և 11-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հանդիպել է ԿԳՆ ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար, ավագ տնտեսագետ Սորեն Նելմանը,... 12.07.2018 Նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններում մեկնարկել են շինարարական աշխատանքները <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի աշխատանքների համատեքստում հունիս և հուլիս ամիսների ընթացքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցեր են կատարել մայրաքաղաքի, Վայոց Ձորի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի նախադպրոցական միկրոծրագրերում ընդգրկված կրթական հաստատություններ: Աշխատանքային այցերի նպատակը Երևանում և վերոնշյալ...