Նորություններ

Աշխատանքային այց ՀՀ մարզեր՝ շինարարության ընթացքին ծանոթանալու համար

10.10.2017

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի ներկայացուցիչները հոկտեմբերի 9-ին իրականացրել են այցեր ՀՀ մարզեր «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ իրականացնելու նպատակով: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի համակարգողներ Ռաֆայել Արզումանյանը և Գրիգոր Բաղդասարյանը աշխատանքային այցով եղան «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 2, ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 ավագ դպրոցներում: ԿԾԿ ԾԻԳ-ի <<Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը>> ենթաբաղադրիչի համակարգողները ծանոթացան երկու տեղամասերի հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին: Այցի ընթացքում, մասնավորապես, ուսումնասիրեցին կատարված շինարարության որակը: Շրջելով ինչպես շինհրապարակի ողջ տարածքում, այնպես էլ շենքի ներսում ներկաները ծանոթացան աշխատանքի ողջ ընթացքին, քննարկեցին շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր: Մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները արձանագրեցին` ավարտին են մոտենում դպրոցների հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, ընթացքում են խաղահրապարակների, արտաքին և ներքին աստիճանների ու թեքահարթակների կառուցումը, իրականացվել է եզրաքարերի տեղադրումը: Ավարտին են մոտենում ներքին հարդարման աշխատանքները, ընթացքում են սպորտդահլիճների սանհանգույցների սալիկապատման աշխատանքները, կատարվում է վինիլային, լամինատե, մամլոգրանիտե հատակների տեղադրումը: Հիշեցնենք , որ մայիս-հունիս ամիսներին արդեն ավարտին էին հասցվել տանիքների կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքները:
Ներկաները փաստում են, որ նման աշխատանքային այցերը հնարավորինս կհեշտացնեն հիմնանորոգման գործընթացը վերոնշյալ ավագ դպրոցներում:
 

Նորություններ

28.12.2017 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ  Սիրելի հայրենակիցներ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը շնորհավորում է Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար բարեմաղթանքներ հղել, որոնք լի են նոր հույսերով ու սպասումներով: Կրթության ոլորտում մեր աշխատանքն առնչվում է հասարակության գրեթե բոլոր խմբերի սպասումների, ակնկալիքների և արձագանքի հետ, ինչը <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի համար իրականացվող... 27.12.2017 Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ամփոփում է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի իրականացումը 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում մեկնարկել էր ««Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն ծրագրի աշխատանքներն ամփոփվել են, ինչի առիթով դեկտեմբերի 25-ին մշտադիտարկման ամփոփիչ այց իրականացվեց ՀԱՊՀ ՀՀ ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչների կողմից: ՀԱՊՀ-ի Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր, ծրագրի ղեկավար Արեգ Գրիգորյանը... 26.12.2017 ՀԱԱՀ-ում Գինեգործական կրթության գիտաուսումնաարտադրական բազայի ստեղծման աշխատանքներն ավարտվել են 2017 թվականի դեկտեմբերին Նորարարությունների մրցակցային հիմնադրամի առաջին շրջափուլի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) ավարտում է երկու տարի առաջ մեկնարկած նորարարական ծրագրերի իրականացումը: Այս առիթով դեկտեմբերի 26-ին մշտադիտարկման ամփոփիչ այց իրականացվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան <<Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում>>(ԳԿԳԲԶ) դրամաշնորհային ծրագրի ավարտն ամրագրելու նպատակով: ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները...