Նորություններ

Առցանց ուսուցման նոր հնարավորություններ ՀՀ ՊԿԱ-ում

28.07.2017

2017 թ. հուլիսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի կոնսորցիում բուհերի՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի աշխատակազմերի հանդիպումը մեդիա կենտրոնում:Օրակարգում «Գործարար վարչարարություն» համատեղ կրթական ծրագրին առնչվող մի շարք հարցերի քննարկումն էր։ Հանդիպման ընթացքում կայացվեցին մի շարք ընդհանուր որոշումներ՝ «Գործարար վարչարարություն» համատեղ կրթական ծրագրի համագործակցության պայմանագրի, ընդունելության կազմակերպման և այլ ընթացիկ հարցերի վերաբերյալ:
Հանդիպման վերջում ներկաները փաստեցին, որ համատեղ հեռավար կրթական ծրագրի իրականացումը բուհերի համագործակցության լուրջ փորձ է և երկու բուհերի առավել խորը համագործակցության սկիզբ:
Հավելենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով ՀՀ պետական կառավարման ակադեմիային շնորհվել է հեռավար ուսուցմամբ կրթություն կազմակերպելու իրավունք՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» մասնագիտության գծով, 3 տարի ժամկետով: 2017-2018 ուսումնական տարում ՀՀ պետական կառավարման ակադեմիան և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը մեկնարկում են «Գործարար վարչարարություն (կառավարում՝ MBA)» մագիստրոսական կրթական ծրագրով հեռավար ուսուցում՝ 2 բուհերի համատեղ դիպլոմի շնորհմամբ: Ուսման տևողությունը 2.5 տարի է:
 

Նորություններ

28.07.2017 Հավաստագրեր` դպրոցի ներկայացուցիչներին      «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում 2016 թվականի նոյեմբերի 23-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և «Ագենս Յունիվերսարի դե Լա Ֆրանկոֆոն» կազմակերպության միջև ՏՀՏ վերապատրաստման կարիքների գնահատման, մոդուլների մշակման և վերապատրաստողների վերապատրաստման նպատակով կնքված պայմանագրի շրջանակներում մշակվել են ՏՀՏ վերապատրաստման մոդուլներ:Մշակված մոդուլները նախատեսված են շարունակական վերապատրաստումներ իրականացնելու համար: Պայմանագրի... 28.07.2017 Առցանց ուսուցման նոր հնարավորություններ ՀՀ ՊԿԱ-ում 2017 թ. հուլիսի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» ծրագրի կոնսորցիում բուհերի՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի աշխատակազմերի հանդիպումը մեդիա կենտրոնում:Օրակարգում «Գործարար վարչարարություն» համատեղ կրթական ծրագրին առնչվող մի շարք հարցերի քննարկումն էր։ Հանդիպման ընթացքում... 19.06.2017 Կրիմինալիստիկայի լաբորատորիա ՆՄՀ դրամաշնորհով     Հունիսի 14-ին աշխատանքային այցով Երևանի Գլաձոր համալսարանում( ԵԳՀ) էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԵԳՀ Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Ռիմա Այդինյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում <<«Իրավագիտություն մասնագիտության արդիականացում >> դրամաշնորհային ծրագրի ընթացիկ...