Նորություններ

Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով

30.05.2017

<<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Ծրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը:Մայիսի 29-ին և 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական ծրագրերի կենտրոնում տեղի ունեցան հանդիպումներ ՀՀ Սյունիք Արագածոտն, Արարատ մարզերի կրթական հաստատությունների տնօրենների հետ, որի նպատակը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ դրամաշնորհային պայմանագրերի կնքումն էր : Հանդիպումներին ներկա էին վերոնշյալ մարզերի հայտերի ընդունման, գնահատման, հաստատման փուլն անցած և ընտրված կրթական հաստատությունների տնօրենները, ՀՀ ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները:
Արդյունավետ համատեղ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Գ. Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի կարևորությունը: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի գնումների մասնագետ Վարդան Պողոսյանը ներկայացրեց գնումների ընթացակարգերը, մասնավորապես անդրադառնալով գնանշման փաթեթի կազմման առանձնահատկություններին: Հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում նաև միկրոծրագրերի ֆինանսական ընթացակարգերի պլանավորման և կազմակերպման առանձնահատկություններն էին: Հարկ է նշել, որ ֆինանսական ընթացակարգերը ներկայացվեցին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ֆինանսական բաժնի կողմից: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին և պարզաբանեցին ֆինանսական հաշվետվության լրացման ենթակա բոլոր ձևաչափերի կազմման առանձնահատկությունները: Հանդիպման ընթացքում եղան նաև բովանդակային հարցեր, որոնց պարզաբանումը տրվեց գրասենյակի <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթաբաղադրիչի աշխատակիցների կողմից: Կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր Սյունիքի 3, Արագածոտնի 8, Արարատ մարզի 9 ուսումնական հաստատությունների հետ: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդելու է վերանորոգման աշխատանքների մեկնարկը: Կրթական հաստատությունների տնօրենների կողմից հնչեցին մի շարք հարցեր, նախատեսվող վերանորոգման աշխատանքների վերաբերյալ: Բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Հիշեցնենք, որ <<Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում>> ենթածրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը նպաստելուն, որն իրականացվում է այլընտրանքային և քիչ ծախսատար կրթական ծառայությունների ներդրման միջոցով: Ծրագրում նախատեսվում է 4-ից մինչև 6 տարեկան երեխաների ընդգրկումը: Ըստ պայմանագրերի դրամաշնորհային միջոցներով հիմնականում իրականացվում են հաստատության ծրագրի ներդրումային ծախսերը, որոնք նախատեսված են հաստատության կարողությունների հզորացման համար և հիմնականում ներառում են տարածքի մասնակի նորոգման, բարեկարգման, կահավորման, ուսումնական և ուսուցողական նյութերի, գույքի, սարքավորումների ձեռքբերման և այլ ծախսերը: Միկրոծրագրի ընդհանուր արժեքի շուրջ 75 տոկոսը պետք է կազմի դրամաշնորհի գումարը, իսկ մնացած 25 տոկոսը` համայնքի և ծնողական ներդրումները: Նշենք, որ «Կրթության բարելավում» ծրագիրն ուղղված է Հայաստանի տարբեր շրջաններում ընտրված կրթական հաստատությունների կամ ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը, ինչն իր հերթին թույլ կտա բարելավել կրթական ծառայությունների որակը:

 

 

Նորություններ

17.09.2019 Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի աշխատակազմը կվերսկսի իր աշխատանքը նոր գրասենյակներում <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում 2018թ.-ի ապրիլից մեկնարկել են <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի>> (ԿՏԱԿ) ՊՈԱԿ-ի նոր տարածքի հիմնանորոգման աշխատանքները:«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի աշխատակազմը շատ շուտով կվերսկսի իր աշխատանքը նոր գրասենյակներում: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում սեյսմակայուն հիմնանորոգման է ենթարկվել և կահավորման փուլում է նաև կրթական այս... 13.09.2019 Հանրակրթության վերանայված չափորոշիչները փորձնական կներդրվեն 2020-ին ՀՀ կրթության,գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը սկսել է հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացը։2020 թվականի սեպտեմբերին փոփոխված չափորոշիչները փորձնական կներդրվեն մարզերից մեկում։Հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման ծրագիրն իրականացնում են տեղի եւ միջազգային փորձագետները։ Մշակված փաստաթղթերը սահմանելու են առարկայացանկը, գնահատման համակարգը, դասավանդման մեթոդները, հենքային ուսումնական պլանը, կարողունակությունները,... 06.09.2019 Նոր նախակրթարան ՀՀ Շիրակի մարզում Սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 45 միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել նախակրթարանի բացում, որը ստեղծվել է <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի և վերոնշյալ կրթական հաստատության միջև սույն թվականի մայիսի 17-ին կնքված դրամաշնորհային պայմանագրով: Նախակրթարանի բացմանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզի մարզպետ Տիգրան Պետրոսյան, Աժ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և կրթական ոլորտը ներկայացնող մեծ թվով հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ: ՀՀ Շիրակի մարզի կրթօջախում միջոցառման մասնակիցներին...