Նորություններ

Շարունակական համագործակցություն ԵՊԲՀ-ի և <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ–ի միջև

01.03.2017

Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) և <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի համագործակցությունը մեկնարկել է 2013 թվականի սեպտեմբերի 5-ին, երբ     ԵՊԲՀ-ի և <<Կրթական ծրագրերի կենտրոնի>> միջև ստորագրվեց Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ֆինանսավորվող դրամաշնորհային պայմանագիրը: Այդ պայմանագրով հիմք դրվեց ԵՊԲՀ-ում իր տեսակի մեջ եզակի <<Գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի>>ստեղծմանը: Դրամաշնորհային ծրագիրն իրականացավ <<Կրթության որակ և համապատասխանություն>> վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում, երբ 10 բուհերի հետ կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր` նորարարական ծրագրերի իրականացման նպատակով: Արդյունքում ստեղծվեց <<Գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը>>, հետևյալ բաղադրիչների ներառմամբ՝ վերակենդանացում, վիրաբուժություն, մանկաբարձություն և գինեկոլոգիա, թերապիա: Այսօր սիմուլյացիոն կենտրոնը համալրված է համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով և կահույքով: Այն հնարավորություններ է ստեղծում ԵՊԲՀ կրթական գործընթացում կիրառել հիվանդության ընթացքի և դիֆերենցիալ ախտորոշման ուսուցման համար համակարգչային ծրագրեր և հեռավար ուսուցման տարրեր: Կենտրոնի միջոցով նաև բուհի կրթական համակարգում ներդրվեց բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում, որը հնարավորություն է տալիս ակնհայտորեն բարելավել ուսանողների գործնական հմտությունները և նվազեցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում: Կենտրոնի բացման արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերին: Դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունքում ստեղծված ենթակառուցվածքներն այսօր էլ օգտագործվում են գրեթե ամենօրյա հաճախականությամբ տեսական և գործնական պարապմունքների անցկացման նպատակով: Այսօր Գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնից կիսամյակի ընթացքում օգտվում են շուրջ 2633 ուսանողներ: 2015-2016 ուստարում սիմուլյացիոն կենտրոնում անցկացվել է գործնական հմտությունների դիֆերենցիալ ստուգման փուլը՝ երեք առարկաներից՝ վիրաբուժություն, մանկաբարձություն - գինեկոլոգիա, թերապիա: Կենտրոնը համագործակցություն է ծավալում այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Մոսկվայի Սեչենովի անվան պետական բժշկական համալսարանը և <<ՌՈՍՈՄԵԴ>> Բժշկական սիմուլյացիոն կրթության ռուսաստանյան ընկերությունը: Սիմուլյացիոն կենտրոնում իրականացվում են նաև բժշկական կրթության նորարարական մեթոդաբանության մասնագիտական վերապատրաստումներ: Մասնավորապես, կենտրոնում վերապատրաստվել են Մուրացան բժշկական համալիրի 214 բուժքույրեր: Գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի արդյունավետ գործունեությունը խթան հանդիսացավ ԵՊԲՀ-ի և <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ի միջև նոր համագործակցության: 2015 թվականի դեկտեմբերին մեկնարկեցին <<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի>> ստեղծման աշխատանքները <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրի շրջանակներում ստացված ՆՄՀ դրամաշնորհով: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում այսօր ընթացքում են <<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի>> ստեղծման աշխատանքները: Նոր կենտրոնը հագեցած կլինի գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, մոդելներով, սիմուլյատորներով և ծախսանյութերի պաշարով: Արդեն ավարտվել է կենտրոնի համար նախատեսված տարածքի վերակառուցման ու վերանորոգման աշխատանքների նախագծումը: Ձեռք է բերվել անհրաժեշտ կահույքը և համակարգչային տեխնիկան: Մեկնարկել են վերանորոգման աշխատանքները: Ընթացքում է ստոմատոլոգիական վարժասարքերի և ծախսանյութերի ձեռքբերման գործընթացը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև չորս մասնագիտական առարկաներից՝ մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում, կազմում և տպագրում: ՆՄՀ դրամաշնորհով հիմնված նմանատիպ կենտրոնները նպաստում են կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը և զարգացնում ուսանողների գործնական հմտությունները՝ նվազագույնի հասցնելով բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:  

Նորություններ

19.09.2020 ՀՀ ԿԳՄՍ նախարարը այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզում Այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում: Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան։ Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գավառի և Վարդենիսի նախակրթարաններ կհաճախեն յուրաքանչյուրում 30... 19.09.2020 Հինգ նոր նախակրթարան Գեղարքունիքի մարզում Սեպտեմբերի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի 5 համայնքներում բացվել են նոր նախակրթարաններ:Վերին գետաշենցիների համար այս ուսումնական տարին կրկնակի տոնական էր: Առաջին անգամ Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցի նախակրթարանը իր դռներ է բացել 25 սիրելի սաների առաջ: Նախակրթարանը ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Վերոնշյալ դպրոցը 21 կրթօջախներից մեկն է որտեղ այս տարի իրականացվում... 19.09.2020 Աշխատանքային այց Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց Սեպտեմբերի 19-ին ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանը աշխատանքային այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցում:Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-ի հուլիսի 20-ից մեկնարկել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, իսկ շինարարական աշխատանքների տևողությունը կազմում է 23 ամիս: Հավելենք, որ հիմնանորոգման աշխատանքները իրականացվում են համաձայն սեյսմիկ...