Նորություններ

Աշխատանքային հանդիպում ԵՊԲՀ-ում

14.12.2016

       Դեկտեմբերի 13-ին Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի համակարգող Արամ Բայկովը ՀՀ ԿԳՆ և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում հիմնվող <<Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի>> ստեղծման ընթացիկ աշխատանքներին: Նա ներկայացրեց, որ ԵՊԲՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն՝ հագեցած գործնական հմտությունների և կլինիկական մտածելակերպի զարգացմանը նպաստող սարքավորումներով, մոդելներով, սիմուլյատորներով և ծախսանյութերի պաշարով: Դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Սույն թվականի դեկտեմբերին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի չորրորդ փուլը, որի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ամրագրվեց, որ կոնսորցիում գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում ավարտվել է կենտրոնի համար նախատեսված տարածքի վերակառուցման ու վերանորոգման աշխատանքների նախագծումը: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում: Առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել նաև ստոմատոլոգիական սարքավորումներն ու վարժասարքերը, որոնք լայն կիրառման սարքավորումեր են` թե կրթական, թե բուժական նշանակությամբ: Այս գործընթացում բուհը, ծրագրի համակարգողի հավաստմամբ, առանձնապես կարևորում է ծախսերի օպտիմալացման խնդիրը: ԿԾԿ ԾԻԳ-ին այս դրամաշնորհային ծրագրի ընթացքում մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու Ա. Փափազյանը ծրագրի համակարգող Արամ Բայկովի հետ քննարկեց անհրաժեշտ ստոմատոլոգիական սարքավորումների և վարժասարքերի ձեռք բերման և դրանց կիրառության հետ կապված մի շարք հարցեր:
Ա. Բայկովի հավաստմամբ բուհն իրականացրել է նաև աշխատաշուկայի ներկայիս պահանջներին, միջազգային չափանիշներին համապատասխան <<Ստոմատոլոգիա>> մասնագիտության նորացված կրթական ծրագրի և ուսումնական պլանի մշակում, որը հաստատվել է ԵՊԲՀ-ի ուսումնամեթոդական խորհրդի կողմից: Նորացված կրթական ծրագրի վերջնարդյունքները համապատասխանեցվել են նաև ՀՀ Որակավորման Ազգային Շրջանակին (ՈԱՇ): Իրականացվել է նաև ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի կրթական-մեթոդական վերապատրաստում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է չորս մասնագիտական առարկաներից՝ մանկական, օրթոպեդիկ, վիրաբուժական, թերապևտիկ ստոմատոլոգիայի հայալեզու ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում, կազմում, և տպագրում: Հավելենք, որ Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ստեղծումը ոչ միայն կնպաստի ստոմատոլոգիական կրթության որակի բարձրացմանը այլև թույլ կտա զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:

 

Նորություններ

23.11.2020 Աշխատանքային այց Գյումրի քաղաքի վարժարան և Արթիկի թիվ 3 ավագ դպրոց Նոյեմբերի 19- ին և 20-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ.... 19.11.2020 Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին Նոյեմբերի18-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի հետ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների միջնաժամկետ գնահատում իրականացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ֆինանսականկառավարմանմասնագետ Լուսինե Գրիգորյանը բնապահպանության մասնագետ... 17.11.2020 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ՝ մայրաքաղաքի հիմնանորոգվող ավագ դպրոցներում Նոյեմբերի 16-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան, Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներ: Հիշեցնենք, որ այս երեք ավագ դպրոցներներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: Այցի շրջանակներում ‹‹Կրթական ծրագրերի...