Նորություններ

Մեկնարկել է ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի մշտադիտարկման երկրորդ փուլը

07.12.2016

     Դեկտեմբերի 6-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՏՏ ուսումնահետազոտական նորարարական կենտրոնում: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: (ՀԱՊՀ) Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր, ծրագրի ղեկավար Արեգ Գրիգորյանը ներկաներին ծանոթացրեց ՆՄՀ շրջանակներում «Տեխնոլոգիական ինովացիոն հարթակ» դրամաշնորհային ծրագրի ընթացիկ աշխատանքներին: Նշենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականի դեկտեմբերին «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Սույն թվականի դեկտեմբերին ավարտվում է դրամաշնորհային ծրագրի երրորդ փուլը: Այս փուլի ավարտին կատարված մշտադիտարկման արդյունքում ներկաներն արձանագրեցին, որ ամփոփվել է ՀԱՊՀ գիտակրթական ինովացիոն գործունեության երկարաժամկետ պլանի կազմումն ու մշակումը. այն հաստատված է և կիրարկման փուլում է: Նախատեսվում է նաև ՀԱՊՀ գիտակրթական ինովացիոն գործունեության երկարաժամկետ պլանի հրատարակումը և տրամադրումը բուհի ուսումնական և գիտակրթական ստորաբաժանումներին: Ստեղծվել և ձևավորվել է ինովացիոն խորհուրդ, ավարտին են մոտենում Ինովացիոն հարթակի հայեցակարգի մշակմանն ուղղված աշխատանքները: Ձեռք են բերվել «Հեռահաղորդակցական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիայի» սարքավորումները, իրականացվել են ինովացիոն ծառայությանն առնչված աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ: Դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արեգ Գրիգորյանի խոսքով Տեխնոլոգիական ինովացիոն հարթակը կարող է դառնալ գիտական հետազոտությունից արտադրություն տանող ճանապարհը: Նշվեց նաև, որ ծրագիրը ներկայացվում է տարբեր միջոցառումների ընթացքում՝ ապահովելով շահառուների իրազեկվածությունը:
Հիշեցնենք, որ առաջին փուլի ավարտին դրամաշնորհային ծրագրով նախատեսված երկրորդ կարևոր բաղադրիչի «Նորարարության դպրոցի» հիմնումը և երկամսյա դասընթացների կազմակերպումը հաջողությամբ իրականացվել էր և ծրագրի երրորդ փուլի ավարտին ներկաներն արդեն ծանոթացան «Նորարարության դպրոցի» հիման վրա մշաված համապատասխան «Նորարարություն» դասընթացի առարկայական ծրագրին, որը ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից սկսածկներդրվի բուհի ուսումնական գործընթացում՝ սկզբնապես վերապատրաստումների շրջանակներում, այնուհետև մագիստրոսական և հետազոտական ծրագրերում տարբեր մասնագիտությունների համար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախատեսված այլ լաբորատորիաների սարքավորումների գնման գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:
Հավելենք, որ դրամաշնորհային ծրագրի իրականացումը միտված է համալսարանի գիտական ու նորարարական աշխատանքների ծավալմանն ու հետագա ապրանքայնացմանը: Ներկաները հուսով էին, որ ընթացիկ դրամաշնորհային ծրագիրի իրականացումը կնպաստի բուհում կրթության որակի գիտահետազոտական և նորարարական աշխատանքների արդյունավետության բարձացմանը:

 

Նորություններ

23.11.2020 Աշխատանքային այց Գյումրի քաղաքի վարժարան և Արթիկի թիվ 3 ավագ դպրոց Նոյեմբերի 19- ին և 20-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ.... 19.11.2020 Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին Նոյեմբերի18-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի հետ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների միջնաժամկետ գնահատում իրականացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ֆինանսականկառավարմանմասնագետ Լուսինե Գրիգորյանը բնապահպանության մասնագետ... 17.11.2020 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ՝ մայրաքաղաքի հիմնանորոգվող ավագ դպրոցներում Նոյեմբերի 16-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան, Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներ: Հիշեցնենք, որ այս երեք ավագ դպրոցներներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: Այցի շրջանակներում ‹‹Կրթական ծրագրերի...