Նորություններ

Ուշադրության կենտրոնում նախադպրոցական կրթությունն է

25.11.2016

Նոյեմբերի 24-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում աշխատանքային այցով ՀՀ Արմավիրի մարզում էին ԿԾԿ ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի ներկայացուցիչները: Աշխատանքային այցի նպատակը ՀՀ Արմավիրի մարզի համայքներում իրականացվող միկրոծրագրերի ընթացիկ աշխատանքների մշտադիտարկումն էր : Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 1 հիմնական և Արմավիր քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցներում ինչպես նաև Տանձուտ, Ջրառատ , Նորավան, Ոսկեհատ, Հայկավան, Բաղրամյան, Արմավիր, Նոր Արմավիր, Ծաղկալանջ համայքներում միկրոծրագրերն արդեն կյանքի են կոչվել և նախակրթարաններն արդեն գործում են սույն թվականի նոյեմբերի մեկից: Հիշեցնենք, որ Ծրագրի մեկնարկը տրվել է սույն թվականի հունիսի 29-ին, երբ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և Արմավիրի մարզի 12 կրթական հաստատությունների միջև կնքվեցին դրամաշնորհային պայմանագրեր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում: Դրամաշնորհային պայմանագրերի կնքմանը հաջորդեցին վերանորոգման աշխատանքները, գույքի, սարքավորումների, ուսումնական և ուսուցողական նյութերի ձեռքբերումը: Միկրոծրագրերն իրականացվում են դրամաշնորհային ծրագրով սահմանված փուլերի համաձայն: Աշխատանքային այցի շրջանակներում կատարված մշտադիտարկման արդյունքում ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներն ամրագրեցին , որ ավարտվել են շենքային պայմանների և տարածքի հիմնանորոգման աշխատանքները, իրականացվել է համապատասխան գույքի, սարքավորումների ձեռքբերումն և տեղադրումը, արդեն մշակված է անհրաժեշտ կրթական բովանդակություն նախադպրոցական կրթությունը նորովի կազմակերպելու համար, ինչպես նաև կատարվել է դաստիարակների վերապատրաստում Կրթության Ազգային ինստիտուտի կողմից: Անհրաժետ գրականության, ուսումնական նյութերի, գրենական պարագաների ձեռքբերումը, ու խաղային անկյունների ստեղծումը կնպաստի նախադպրոցական տարիքի երեխաների կարողությունների և հմտությունների զարգացմանը, անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների ձեռք բերմանը և կապահովվի նրա սահուն անցումը դպրոց: Վերոնշյալ դպրոցի տնօրենները փաստում են , որ ստեղծված հաճելի պայմանները բարձրանում են ուսումնական գործընթացի արդյունավետությունը և որակը: 

Նորություններ

23.11.2020 Աշխատանքային այց Գյումրի քաղաքի վարժարան և Արթիկի թիվ 3 ավագ դպրոց Նոյեմբերի 19- ին և 20-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ.... 19.11.2020 Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին Նոյեմբերի18-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի հետ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների միջնաժամկետ գնահատում իրականացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ֆինանսականկառավարմանմասնագետ Լուսինե Գրիգորյանը բնապահպանության մասնագետ... 17.11.2020 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ՝ մայրաքաղաքի հիմնանորոգվող ավագ դպրոցներում Նոյեմբերի 16-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան, Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներ: Հիշեցնենք, որ այս երեք ավագ դպրոցներներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: Այցի շրջանակներում ‹‹Կրթական ծրագրերի...