Նորություններ

Աշխատանքային այց՝ Արարատ քաղաքի ավագ դպրոց

16.11.2016

Նոյեմբերի 14-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում աշխատանքային այցով ՀՀ Արարատի մարզում էր ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Պետրոս Քարամյանը: Աշխատանքային այցի նպատակը ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի ավագ դպրոցի հիմնանորոգման ընթացիկ աշխատանքներին ծանոթանալն էր: Վերոնշյալ ավագ դպրոցը ներկայումս «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում իրականացվող վերանորոգման ծրագրում ընդգրկված 17 ավագ դպրոցների շարքում է: Հիշեցնենք, որ Ծրագրի իրականացումը մեկնարկել է 2015 թվականին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերոնշյալ ավագ դպրոցի հիմնանորոգման իրականացման հետ կապված առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Շինհրապարակում ներկա էին նաև կապալառու կազմակերպության՝ «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի ներկայացուցիչները: Ներկաները շրջեցին շինհրապարակի ողջ տարածքում քննարկեցին նախագծային և շինարարական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր:ԿԾԿ  ԾԻԳ-ի ներկայացուցիչը արձնագրեց , որ արդեն ավարտին են հասցվել դպրոցի շենքի կազմաքանդման աշխատանքները, իսկ տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման աշխատանքները ընթացքում են: Կատարվում են նաև դպրոցի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ: Ներկաները փաստեցին, որ «Կրթության բարելավում» ծրագրի իրականացումը նպաստում է ընտրված դպրոցների ենթակառուցվածքների վերականգնմանն ու բարելավմանը: 

Նորություններ

23.11.2020 Աշխատանքային այց Գյումրի քաղաքի վարժարան և Արթիկի թիվ 3 ավագ դպրոց Նոյեմբերի 19- ին և 20-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ.... 19.11.2020 Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին Նոյեմբերի18-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի հետ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների միջնաժամկետ գնահատում իրականացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ֆինանսականկառավարմանմասնագետ Լուսինե Գրիգորյանը բնապահպանության մասնագետ... 17.11.2020 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ՝ մայրաքաղաքի հիմնանորոգվող ավագ դպրոցներում Նոյեմբերի 16-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան, Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներ: Հիշեցնենք, որ այս երեք ավագ դպրոցներներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: Այցի շրջանակներում ‹‹Կրթական ծրագրերի...