Նորություններ

Էլեկտրոնային կրթական նյութեր

11.10.2016

2015 թվականին <<Կրթության որակ և համապատասխանություն>> երկրորդ վարկային ծրագրի  <<Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրում հանրակրթության համակարգում>> ենթաբաղադրիչի աշխատանքների շրջանակներում ստեղծվել են էլեկտրոնային կրթական նյութեր` վիրտուալ լաբորատորիաներ երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար: Վիրտուալ լաբորատորիանները կարող են փոխարինել իրական տարբերակին և դրանց օգտագործումը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետության բարձացմանը և կխթանի ուսումնական գործընթացում ձևավորված ստեղծագործ մթնոլորտը :
Վիրտուալ լաբորատորիանների առաքելությունը ուսումնական գործընթացի գրագետ և մատչելի կազմակերպումն է:Վիրտուալ լաբորատորիաներում ընդգրկված առարկաները՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, երկրաչափություն, ունեն տեսական և ինտերակտիվ մասեր, ինչպես նաև <<Լաբորատոր աշխատանք>> հավելվածը, որը նպաստում է տեսական գիտելիքի ընկալմանն ու ամրապնդմանը: Էլեկտրոնային կրթական նյութերը կարելի է ներբեռնել   http://esource.armedu.am/   հղումով :
 

 

Նորություններ

23.11.2020 Աշխատանքային այց Գյումրի քաղաքի վարժարան և Արթիկի թիվ 3 ավագ դպրոց Նոյեմբերի 19- ին և 20-ին «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների համատեքստում «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ներկայացուցիչները աշխատանքային այցով եղան հիմնանորոգվող Գյումրի քաղաքի վարժարանում և Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ղեկավար Գ.... 19.11.2020 Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչներին Նոյեմբերի18-ին Համաշխարհային բանկի պատվիրակությունը հեռավար ձևաչափով հանդիպել է ԿԾԿ ԾԻԳ-ի հետ՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող աշխատանքների միջնաժամկետ գնահատում իրականացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» ծրագրի թիմի համաղեկավար Կատյա Մարինա Հերրերա Սոսան, ՀԲ երևանյան գրասենյակի կրթության փորձագետ Անուշ Շահվերդյանը, ֆինանսականկառավարմանմասնագետ Լուսինե Գրիգորյանը բնապահպանության մասնագետ... 17.11.2020 Որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգ՝ մայրաքաղաքի հիմնանորոգվող ավագ դպրոցներում Նոյեմբերի 16-ին ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան, Տ.Գ. Շևչենկոյի անվան թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցներ: Հիշեցնենք, որ այս երեք ավագ դպրոցներներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այցի նպատակը շինարարական աշխատանքների որակի ու տեմպի տեխնիկական մոնիտորինգն էր: Այցի շրջանակներում ‹‹Կրթական ծրագրերի...