Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի մշակման աշխատանքային խմբի համակարգող և «Բանավոր թարգմանության տեսություններ», «Աղբյուր և թիրախ լեզուների տիպաբանություն» կառուցամասերը մշակող անհատ խոհրդատուի ընտրության մրցույթի

12.02.2020

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (այսուհետ՝ ԵՊԼՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանի Հանրապետությունում՝ պատրաստելով մասնագետներ «Հաշվողական լեզվաբանություն», «Համընթաց թարգմանություն», «Կրթության գնահատում և թեստավորում» միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն` իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
• Մասնավորապես, Ծրագրի նպատակներից է. մշակել և ԵՊԼՀ-ում ներդնել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ն:

Խորհրդատվական ծառայության մատուցումը նախատեսվում է իրականացնել 3 անհատ խորհրդատուների ներգրավմամբ, որոնք կկազմեն աշխատանքային խումբը: Աշխատանքային խմբում ներգրավված յուրքանաչյուր անհատ խորհրդատու կունենա պարտականություների իր շրջանակը: Խորհրդատվական ծառայությունը մատուցող խմբի անհատ խորհրդատուն՝ համակարգողը և «Բանավոր թարգմանության տեսություններ», «Աղբյուր և թիրախ լեզուների տիպաբանություն» կառուցամասերի մշակողը, իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 2 փուլով:

Առաջին փուլ
- Մշակել աշխատանքային խմբի աշխատանքային ծրագիրը՝ ներառելով յուրաքանչյուր գործողության համար ակնկալվող արդյունքները և դրանց կատարման ժամանակացույցը, ըստ անհրաժեշտության պարբերաբար վերանայել ծրագիրը,
- Ղեկավարել աշխատանքային խմբի աշխատանքները, հետևել աշխատանքային ծրագրով նախատեսված գործողությունների ժամանակին և պատշաճ կատարմանը, կազմակերպել խմբի հանդիպումները և վարել դրանք,
- Ուսումնասիրել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի վերլուծության արդյունքները և այդ ուղղությամբ ընտրված անհատ խորհրդատուի առաջարկները,
- Համակարգել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով այլ բուհերի համանման կրթական ծրագրերի հետ համեմատական վերլուծության արդյունքները,
- Կազմակերպել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների նախագծի քննարկումը համապատասխան գործատուների, ՀՀ աշխատաշուկայում պրակտիկ աշխատանքի փորձ ունեցող համընթաց թարգմանիչների, այլ շահակիցների հետ,
- Ապահովել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների նախագծի վերանայման և վերջնական տարբերակի պատրաստման աշխատանքները՝ հաշվի առնելով շահակիցների առաջարկությունները և դիտողությունները:
- Գնահատել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Որակավորումների ազգային շրջանակով սահմանված բնութագրիչների հետ ՝ ՈԱՇ-ի 7-րդ մակարդակի բնութագրիչների հետ համեմատման և քարտեզագրման միջոցով, ըստ անհրաժեշտության իրականացնել դրանց վերանայում,
- Որոշարկել կոմպետենցիաների վրա հիմնված, մոդուլային կառուցվածքով ուսումնական պլանի կազմման համար կրեդիտներով արտահայտված բեռնվածության հաշվարկի մեթոդաբանությունը,
- Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուրվագծել «Համընթաց թարգմանության» ՄԿԾ-ի ուսումնական պլանը, ինչպես նաև մոդուլների և (կամ) դասընթացների ցանկը,
- Համադրել «Համընթաց թարգմանության» ՄԿԾ-ի յուրաքանչյուր մոդուլի և (կամ) դասընթացի համար սահմանված ուսումնառության վերջնարդյունքների համապատասխանությունը ՄԿԾ-ով ուսումնառության ավարտին ակնկալվող վերջնարդյունքների հետ, և ըստ անհրաժեշտության իրականացնել դրանց վերանայում:
- Գնահատել «Համընթաց թարգմանության» ՄԿԾ-ի յուրաքանչյուր մոդուլի և (կամ) դասընթացի համար սահմանված կրեդիտներով արտացոլված բեռնվածությունը։
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարկագիտական համալսարանի ռեկտորին:
Երկրորդ փուլ
- Համակարգել «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ի բոլոր մոդուլների մեթոդական հենքի մշակման գործողությունները,
- Մշակել «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ի՝ «Բանավոր թարգմանության տեսություններ», «Աղբյուր և թիրախ լեզուների տիպաբանություն» կառուցամասերի մոդուլների մեթոդական հենքը նկարագրող ուղեցույց,
- Մշակել վերոնշյալ կառուցամասերի մոդուլները,
- Մշակել «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-ի մասնագիտական պրակտիկայի և մագիստրոսական թեզի պահանջները,
- Ըստ անհրաժեշտության բարելավել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքները՝ ըստ «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության համար ընտրված անհատ խորհրդատուի ներկայացված բենչմարքինգի արդյունքների և համապատասխան առաջարկությունների:
- Դիտարկել աշխատանքային խմբի մյուս երկու անդամների կողմից մշակված մոդուլների նախագծերը և ըստ անհրաժեշտության կատարել վերանայման հետ կապված համապատասխան առաջարկություններ:
- Աշխատանքային խմբի մյուս երկու անդամների կողմից արված վերանայումներից հետո ամբողջականացնել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի մասնագիրը:
- Փուլի ավարտին պատրաստել հաշվետվություն և ներկայացնել Ծրագրի ղեկավարին՝ ներառելով այս փուլում մշակված փաստաթղթերը:
- Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների դեպքում լրամշակել հաշվետվությունը և ներկայացնել հաստատման Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարկագիտական համալսարանի ռեկտորին:

Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի ամսաթվից)
Համակարգող խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 2 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
• առաջին փուլ՝ 2020թ. մարտ-մայիս (3 ամիս)
• երկրորդ փուլ՝ 2020թ. հուլիս- նոյեմբեր (5 ամիս)
Որակավորման նվազագույն պահանջները և գնահատման չափանիշները
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է մրցութային հանձնաժողովի կողմից ըստ հետևյալ գնահատման չափանիշների.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում բարձրագույն կրթություն լեզվաբանության, բանասիրության կամ հայերեն/օտար լեզու մասնագիտությամբ մանկավարժության ոլորտում,
- լեզվաբանական կամ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։ 30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 10 տարվա աշխատանքի փորձ բարձրագույն ուսումնական հաստատությունում, որից առնվազն 7 տարվա դասավանդման և 5 տարվա համակարգման/ղեկավարման փորձ բուհում,
- համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ։
30
Հատուկ փորձառություն՝
- լեզվաբանական և թարգմանական կրթական ծրագրի և (կամ) դասընթացի/մոդուլի նկարագրի կազմման, գնահատման և դասավանդման մեթոդների մշակման և կիրառման փորձ,
- համընթաց թարգմանության մասնագիտական առանձնահատկությունների գործնական խնդիրների և դրանց տեսականացված հիմնավորումների իմացությունը կդիտվի առավելություն,
- Հաջորդական և համընթաց թարգմանության փորձը կդիտվի առավելություն: 40

«Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց. ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. հունվար, վերանայված 2014 հուլիս) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն»:

Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. փետրվարի 10-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:



 

Նորություններ

10.02.2020 Ամփոփվեց դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը բուհերում Փետրվարի 7-ին Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ամփոփվեց ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա մշտադիտարկումը ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլով դրամաշնորհառու հանդիսացող բուհերում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ Հայ-Ռուսական համալսարանում (ՀՌՀ): Հանդիպման ընթացքում ՀՌՀ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը ծանոթացրեց ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող ««Գենային... 07.02.2020 Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն՝ ՆՄՀ դրամաշնորհով Փետրվարի 5-ին ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները աշխատանքային այց են իրականացրել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» (ՀԱԱՀ) հիմնադրամ: Այցի նպատակը Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ընթացիկ ծրագրի մշտադիտարկումն էր: ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները ՀԱԱՀ-ի դրամաշնորհային ծրագրի ղեկավար Սոնա Ծառուկյանի ուղեկցությամբ ծանոթացան ՆՄՀ երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակներում հիմնվող «Անասնաբուժական կրթագիտական... 07.02.2020 ՀՊՄՀ-ում բացվել է ապագա, մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիա «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (ՀՊՄՀ) փետրվարի 6-ին բացվել է ապագա մանկավարժների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված մուլտիմեդիոն լաբորատորիան և երկու հետազոտական լսարանները՝ համալրված համապատասխան գույքով, մասնագիտական ծրագրեր պարունակող համակարգիչներով, ինչպես նաև ստեղծվել է էլեկտրոնային կրթական հարթակը՝ մշակված ուսումնաօժանդակ նյութերով և վիրտուալ գրադարանով: Այս ժամանակակից ենթակառուցվածքը...