Հայտարարություններ

«Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» ծրագրի շրջանակներում «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

17.10.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (այսուհետ՝ ԵՊԼՀ) իրականացնում է «Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել լեզվահասարակագիտական մասնագիտությունների ոլորտում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանում՝ պատրաստելով մասնագետներ «Հաշվողական լեզվաբանություն», «Համընթաց թարգմանություն», «Կրթության գնահատում և թեստավորում» միջոլորտային մասնագիտություններով: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել թվային միջավայրում հայերենի լիարժեք օգտագործումը և ներդնել հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմ: Ծրագրի իրականացումը կխթանի կրթություն-հետազոտություն-նորարություն կապը:
Ծրագրի նպատակների իրագործումը ապահովելու համար նախատեսվում է.
• ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
• հիմնել «ՀայԼինգվոՏեք» գիտաուսումնական կենտրոն` իր տեխնոպարկով, որի գործունեությունը կներառի հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու, և «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ:
Խորհրդատվական ծառայության մատուցումը նախատեսվում է իրականացնել 1 անհատ խորհդատուի ներգրավմամբ, որը իր պայմանագրի ժամանակահատվածում կիրականացնի ներքոնշյալ աշխատանքները՝ 2 փուլով:

Առաջին փուլ
- Ուսումնասիրել և վերհանել ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայում «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ներ իրականացնող համալսարանները և կազմել համապատասխան ցանկ,
- Հստակ մեթոդաբանությամբ կատարել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ իրականացնող համադրելի համալսարանների ընտրություն,
- Ուսումնասիրել և վերլուծել ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի ընտրված համալսարանների «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ները,
- Կազմել համեմատական աղյուսակ ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի համալսարանների կողմից առաջարկվող «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ների առանձնահատկությունների վերաբերյալ, ներկայացնել ուժեղ և թույլ կողմերը,
- Համեմատության և վերլուծության հիման վրա, կազմակերպել մասնագիտական քննարկում ԵՊԼՀ-ի Անգլերենի հաղորդակցության և թարգմանության ամբիոնի ներկայացուցիչների հետ՝ ԵՊԼՀ-ում ներդրվող կրթական ծրագրի մոդելը ուրվագծելու նպատակով,
- Համեմատության և վերլուծության, ինչպես նաև ԵՊԼՀ-ի մասնագիտական ուղղվածության առանձնահատկությունների և մասնագիտական ներուժի առկայության հիման վրա, դուրս բերել առաջարկություններ և երաշխավորություններ ԵՊԼՀ-ում «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի ներդրման վերաբերյալ,
- Փուլի ավարտին պատրաստել և ներկայացնել համապատասխան հաշվետվություն: Մշակված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում` փաստաթղթերը լրամշակել և ներկայացնել հաստատման:
Երկրորդ փուլ
- Ուսումնասիրել «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ն մշակող աշխատանքային խմբի (ԱԽ) կողմից մշակված ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ձևակերպված ուսումնառության վերջնարդյունքները,
- Կատարել մշակված ՄԿԾ-ի բենչմարքինգ ԱՊՀ, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ընտրված համալսարանների համապատասխան կրթական ծրագրերի, ինչպես նաև ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի համապատասխան մակարդակի նկարագրիչների հետ,
- Ներկայացնել բենչմարքինգի արդյունքները և համապատասխան առաջարկություններ՝ մշակված «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքների ձևակերպումները բարելավելու համար,
- Փուլի ավարտին պատրաստել և ներկայացնել համապատասխան հաշվետվություն: Մշակված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում` փաստաթղթերը լրամշակել և ներկայացնել հաստատման:
Աշխատանքների կատարման ժամանակացույց (Կարող է ճշգրտվել պայմանագրի ստորագրման ժամանակ, կախված պայմանագրի ամսաթվից)
Խորհրդատուի աշխատանքները կիրականացվեն 2 փուլով՝ հետևյալ ժամանակացույցի համաձայն.
• առաջին փուլ՝ 2019թ. դեկտեմբեր- 2020թ. հունվար (2 ամիս)
• երկրորդ փուլ՝ 2020թ. հունիս (1 ամիս)

Ակնկալվող արդյունքները
Ծառայության մատուցման արդյունքում յուրաքանչյուր փուլի ավարտին խորհրդատուն պետք է ներկայացնի համապատասխան փուլում կազմված ներքոնշյալ արդյունքները.
Փուլ I
- ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայում «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ներ իրականացնող համալսարանների ցանկ,
- ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայում «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ներ իրականացնող համադրելի համալսարանների ընտրության մեթոդաբանություն,
- ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի ընտրված համալսարանների «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ների վերլուծություն,
- Համեմատական աղյուսակ ԱՊՀ, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի համալսարանների կողմից առաջարկվող «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ների, դրանց առանձնահատկությունների, ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ,
- ԵՊԼՀ-ի Անգլերենի հաղորդակցության և թարգմանության ամբիոնի ներկայացուցիչների հետ ֆոկուս խմբերի արդյունքների հիման վրա՝ առաջարկություններ և երաշխավորություններ ԵՊԼՀ-ում «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ -ի ներդրման վերաբերյալ,
- «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ -ն մշակող ԱԽ-ի կողմից մշակված ՄԿԾ-ի կառուցվածքի, մոդուլների ցանկի և ձևակերպված ուսումնառության վերջնարդյունքների բարելավման վերաբերյալ առաջարկություններ:
- Հաշվետվություն մշակված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ՝ ներառյալ Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում` փաստաթղթերի լրամշակված և ամփոփված տարբերակները:

Փուլ II
- Մասնագիտական կարծիք «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ-ն մշակող աշխատանքային խմբի (ԱԽ) կողմից մշակված ՄԿԾ-ի կառուցվածքի, մոդուլների ցանկի և ձևակերպված ուսումնառության վերջնարդյունքների վերաբերյալ,
- Հաշվետվություն մշակված ՄԿԾ-ի ԱՊՀ, ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ընտրված համալսարանների համապատասխան կրթական ծրագրերի, ինչպես նաև ՀՀ Որակավորումների ազգային շրջանակի համապատասխան մակարդակի նկարագրիչների հետ բենչմարքինգի վերաբերյալ,
- Բենչմարքինգի արդյունքներ և համապատասխան առաջարկություններ՝ մշակված «Համընթաց թարգմանություն» մագիստրոսական ՄԿԾ -ի կառուցվածքը, մոդուլների ցանկը և ուսումնառության վերջնարդյունքների ձևակերպումները բարելավելու համար,
- Հաշվետվություն մշակված փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ` ներառյալ Ծրագրի ղեկավարի կողմից նկատառումների ու առաջարկությունների առկայության դեպքում` փաստաթղթերի լրամշակված և ամփոփված տարբերակները:
Որակավորման նվազագույն պահանջներն են.
Խորհրդատուն պետք է բավարարի որակավորման և փորձի հետևյալ նվազագույն պահանջներին.
- բարձրագույն կրթություն լեզվաբանության, բանասիրության կամ հայերեն/օտար լեզու մասնագիտությամբ մանկավարժության ոլորտում,
- առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ կրթության ոլորտում, որից առնվազն 3 տարվա դասավանդման փորձ բուհում,
- միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքի փորձը ցանկալի է
- կրթական ծրագրի և (կամ) դասընթացի նկարագրի կազմման, վերապատրաստման ծրագրի, գնահատման և դասավանդման մեթոդների մշակման և կիրառման փորձ,
- հայերենի՝ գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն,
- համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ:

Գնահատման չափանիշներ
Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է մրցութային հանձնաժողովի կողմից ըստ հետևյալ գնահատման չափանիշների.
Չափանիշը Առավելագույն միավորը
Որակավորում և հմտություններ՝
- բարձրագույն կրթություն լեզվաբանության, բանասիրության կամ հայերեն/օտար լեզու մասնագիտությամբ մանկավարժության ոլորտում,
- հայերենի՝ գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի՝ լավ իմացություն,
30
Ընդհանուր փորձառություն՝
- առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ կրթության ոլորտում, որից առվնազն 3 տարվա դասավանդման փորձ բուհում,
- համակարգչային ծրագրերով աշխատելու գերազանց հմտություններ:
30
Հատուկ փորձառություն՝
- կրթական ծրագրի և (կամ) դասընթացի նկարագրի կազմման, վերապատրաստման ծրագրի, գնահատման և դասավանդման մեթոդների մշակման և կիրառման փորձ
- միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձը ցանկալի է:
40

Խորհրդատուի ընտրությունը կիրականացվի «Ուղեցույց: ՄԶՎԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուի կողմից խորհրդատուների ընտրություն և վարձույթ» («Խորհրդատուների ուղեցույց», 2011թ. Հունվար վերանայված 2014, hուլիսին) «Անհատ խորհրդատուի ընտրություն» ընթացակարգի համաձայն:
Դիմող թեկնածուները դիմումին կից (դիմումի ձևը կցվում է) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
 ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
 Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամ` ք. Երևան, Թումանյան 42 հասցեով, 2303 սենյակ, կամ էլ. փոստով (ysulsvacancy@gmail.com) մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը, ժամը 17:00 ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոհիշյալ հասցեով, էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հեռախոսահամարով. (+37411) 300 – 111/206:



 

Նորություններ

05.11.2019 Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ դրամաշնորհային ծրագիր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով 2016-2018թթ. Հյուսիսային համալսարանում իրականացվել է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական... 05.11.2019 Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհին դիմելու հիմնական նպատակն էր արդիականացնել երաժշտական կրթական գործընթացը, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ և կրթական ծրագրի վերամշակմամբ՝ համապատասխանեցնելով ժամանակակից երաժշտական մշակույթի պահանջներին: Արդյունքում, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ՆՄՀ երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ 2016-2018 թթ., Կոնսերվատորիայում ստեղծվեց «Ինովացիոն ակուստիկ... 05.11.2019 Գինեգործական կրթության գիտաարտադրական բազա «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամում Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացման նպատակով ստեղծվել է նյութատեխնիկական նորագույն բազա: Գինեգործական կրթության գիտաարտադրական բազան ստեղծվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) առաջին շրջափուլի շրջանակներում (2015-2017թթ.)՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի աջակցությամբ: Գինեգործական...