Հայտարարություններ

Հայտարարություն

08.10.2019

<<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարում է խորհրդատուի ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուն կղեկավարի <<Հայոց լեզու, գրականություն>> աշխատանքային խմբի աշխատանքները` վերանայելու տվյալ ոլորտի առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Մասնավորապես, տվյալ խորհրդատվական ծառայությունը ներառում է հետևյալ աշխատանքները.

1. Ուսումնասիրել`
• Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման ծրագրերը,
• Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,
• Ազգային կրթակարգի նախագիծը,
• ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,
• Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները
2. Մասնակցել նշված ոլորտի աշխատանքային խմբի անդամների ընտրության գործընթացին,
3. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայումը,
4. Կազմակերպել աշխատանքային խմբի հանդիպումները,
5. Հանձնարարել առաջադրանքներ աշխատանքային խմբի անդամներին,
6. Խմբագրել և վերանայել աշխատանքային խմբի կողմից մշակված փաստաթղթերը,
7. Մասնակցել սեմինարների, հանդիպումների` ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը,
8. Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին,
9. Պատասխանատու լինել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակի համար,
10. Կազմակերպել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլների մշակումը
11. Կազմակերպել փորձնական դպրոցներում ուսուցիչների վերապատրաստումը` փորձարկելու համար վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը,
12. Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ամփոփել արդյունքները,
13. Մասնակցել փորձնական դպրոցների ուսուցիչների հետ կազմակերպված հանդիպումներին,
14. Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում,
15. Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար:

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. հոկտեմբերից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

• Թեկնածուի ընդհանուր որակավորումը.
- բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում
- գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ
• Թեկնածուի ընդհանուր փորձը
- առնվազն տաս տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- լավ ղեկավարի և կազմակերպիչի հմտութոյւններ
- գերազանց հաղորդակցելու, ներկայացնելու և բանակցելու հմտություններ
• Թեկնածուի հատուկ փորձը
- կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ
- կրթության զարգացմանը և ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն
- կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձությունը կդիտվի որպես առավելություն

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.
- ընդհանուր որակավորումը– 30 միավոր
- ընդհանուր փորձը - 30 միավոր
- հատուկ փորձը - 40 միավոր

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը, աշխատանքների ցանկը:
• Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:
Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ` ք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև հոկտեմբերի 15, 2019թ., ժամը 17:00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով:


 

Նորություններ

23.11.2019 ԿԾԿ ԾԻԳ-ի ուշադրության կենտրոնում հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը սկսել է հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացը։Այս համատեքստում նոյեմբերի 22-ին ԿԳՄՍ նախարարությունում մեկնարկել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, կազմակերպված երկօրյա աշխատաժողովը, որն ուղղված է կրթության բովանդակության վերանայմանն ու բարեփոխմանը: Նշենք , որ հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների... 22.11.2019 Ամփոփիչ մշտադիտարկում ՀՊՄՀ-ում 2016 թվականի դեկտեմբերին «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (ՀՊՄՀ) «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում մեկնարկել էր «Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» դրամաշնորհային ծրագրի իրականացումը: Այսօր արդեն դրամաշնորհային ծրագրի աշխատանքներն ամփոփվել... 05.11.2019 Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ դրամաշնորհային ծրագիր «Կրթության բարելավում» վարկային ծրագրի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ (հավելյալ) շրջափուլի շրջանակներում՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ կնքված դրամաշնորհային պայմանագրով 2016-2018թթ. Հյուսիսային համալսարանում իրականացվել է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագիրը: Ծրագիրը միտված է ՀՀ-ում հեռավար կրթության զարգացմանը և տեղեկատվական հաղորդակցական...