Հայտարարություններ

<<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում <<Հասարակություն, հասարակական գիտություններ>> ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով ս.թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված անհատ խորհրդատուների ընտրության մրցույթի հայտարարության ժամկետի երկարացում

07.10.2019

 <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ը <<Կրթության բարելավում>> ծրագրի շրջանակներում  <<Հասարակություն, հասարակական գիտություններ>> ուսումնական ոլորտի հանրակրթական առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման նպատակով հայտարարել է խորհրդատուների ընտրության մրցույթ: Ընտրված խորհրդատուները կաշխատեն և կհամագործակցեն <<Հասարակություն, հասարակական գիտություններ>> աշխատանքային խմբում:

Խմբում ընդգրկվելու համար հայտարարվում է խորհրդատուների մրցույթ` մշակելու <<Հասարակություն, հասարակական գիտություններ>> ոլորտի առարկայական չափորոշիչները և ծրագրերը  հետևյալ ուղղություններով`

1.      համաշխարհային/նորագույն պատմություն  հիմնական դպրոցի համար,

2.      հայոց պատմություն/եկեղեցու պատմություն ավագ դպրոցի համար,

Խորհրդատուների աշխատանքային շրջանակը կներառի հետևյալ աշխատանքները.

 Ուսումնասիրել`

·        Կրթության մասին ՀՀ օրենսդրությունը, հանրակրթության պետական չափորոշիչը (ՀՀ կառավարության 8 ապրիլի 2010 թվականի N439-Ն որոշում), ՀՀ որակավորումների ազգային շրջանակը (7 հուլիսի 2016 թվականի N 714 – Ն ՀՀ կառավարության որոշում), հանրակրթության (1-12 դասարաններ) առարկայական չափորոշիչները և ծրագրերը, ներառյալ 10-12-րդ դասարաններում հոսքային ուսուցման  ծրագրերը,

·        Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքների գնահատման հետազոտության հաշվետվությունը,

·        Ազգային կրթակարգի նախագիծը,

·        ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված հայեցակարգային փաստաթղթերը,

·        Հանրակրթության որակի վերաբերյալ այլ հաշվետվությունները

1.      Վերանայել առարկայական չափորոշիչները և ծրագրերը:

2.      Մասնակցել սեմինարների և հանդիպումների՝ ներկայացնելով և քննարկելով կատարված աշխատանքները և վերանայված փաստաթղթերը:

3.      Մասնակցել վերանայված առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասնագիտական և հանրային քննարկումներին, վերլուծել հանրային քննարկումների արդյունքները:

4.      Պատրաստել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերջնական տարբերակը:

5.      Մշակել առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերապատրաստման մոդուլները` համապատասխան տեխնիկական աջակցություն ստանալուց հետո:

6.      Իրականացնել ուսուցիչների վերապատրաստում փորձնական դպրոցներում` փորձարկելու վերանայված առարկայական չափորոշիչները և ծրագրերը:

7.      Իրականացնել մոնիտորինգի այցեր փորձնական դպրոցներում և ներկայացնել հաշվետվություններ:

8.      Կազմակերպել հանդիպումներ փորձնական դպրոցների ուսուցիչների հետ:

9.      Իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում` ներկայացնելու առարկայական չափորոշիչները և ծրագրերը դպրոցներում:

10.  Իրականացնել տեղեկատվական սեմինարներ դասագրքեր մշակողների համար: 

 

Նկարագրված աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2019թ. հոկտեմբերից մինչև 2021թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում:

 

 Դիմող թեկնածուները պետք է բավարարեն փորձի և որակավորման հետևյալ պայմաններին.

 

  • Թեկնածուի ընդհանուր որակավորումը.

-         բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում

-         գիտամանկավարժական հետազոտությունների իրականացման փորձ

  • Թեկնածուի ընդհանուր փորձը

-         առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

-         դպրոցում դասավանդման ներկա փորձ կամ վերջերս իրականացված դասավանդման փորձ:   

 

  • Թեկնածուի հատուկ փորձը

-         Կրթական ծրագրերի մշակման/իրականացման փորձ

-         ՏՀՏ գործիքներ կիրառելու փորձ և կրթության ոլորտի, մասնավորապես ուսումնական ծրագրերի բարեփոխումներին ուղղված միջազգային փորձի և ժամանակակից միտումների լավ իմացություն:

-         Կրթական չափորոշիչների, ծրագրերի և/կամ թեստերի մշակման ուղղությամբ նախկին փորձառությունը կդիտվի որպես առավելություն

 

Թեկնածուների գնահատումը կիրականացվի հետևյալ կերպ.

-         ընդհանուր որակավորումը– 30 միավոր

-         ընդհանուր փորձը - 30 միավոր

-         հատուկ փորձը - 40 միավոր

 

Դիմող թեկնածուները դիմումին կից պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

·        ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունը` անուն, ազգանուն, ծննդյան թիվ, կրթություն, մասնագիտացում, աշխատանքային փորձ:

·        Կրթությունը հիմնավորող փաստաթղթեր: 

Համապատասխան փորձ ունեցող մասնագետները կարող են դիմել աշխատանքային օրերին  <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳք. Երևան, Ս. Վրացյան փող. 73 հասցեով, կամ էլ. փոստով (info@cfep.am) մինչև  հոկտեմբերի 11, 2019թ., ժամը 17:00-ն: Խնդրում ենք նամակի մեջ նշել, որ խորհրդատվական ուղղությանն եք դիմում:

Այն թեկնածուները, որոնք դիմել են 2019թ. նախորդ ամիսներին հայտարարված վերոնշյալ խորհրդատվական ծառայության համար, կարող են կրկնակի չդիմել, նրանց հայտերը կդիտարկվեն նաև սույն մրցույթի շրջանակներում:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել վերոնշյալ հասցեով կամ 57-56-90 (24) հեռախոսահամարով

 

 

 

Նորություններ

22.05.2020 Հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստումները շարունակվում են Նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխարհն արտառոց իրավիճակում է հայտնվել։ Ստեղծված իրադրությունը մեծ մարտահրավեր է կրթական համակարգի համար։ Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կրթական հաստատությունները ստիպված են առցանց սկզբունքով ուսուցում իրականացնել՝ ապահովելու աշակերտների կրթության անընդհատությունը։ Ուսուցման առցանց իրականացումը ենթադրում է նոր մոտեցումներ և ՏՀՏ նոր գործիքներ: Կրթական ծրագրերի կենտրոնը հաշվի առնելով ստեղծված իրավիճակի մարտահրավերները շարունակում է... 22.05.2020 Ավագ դպրոցները համալրվեցին <<Աշխարհագրություն>> առարկայի համար անհրաժեշտ լաբորատոր սարքավորումներով 2020 թվականի փետրվարից մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը: Բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) լաբորատորիաները ստեղծվում են Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի կողմից իրականացվող ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի... 15.05.2020 Դրամաշնորհային պայմանագրերի կնքում՝ նախակրթարանների հիմնման նպատակով «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում շարունակվում է դրամաշնորհների տրամադրում նախակրթարանների հիմնման նպատակով: Ծրագիրը նպատակաուղղված է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների ընդգրկվածության աճի խթանմանը, երեխաներին տարրական դպրոցին նախապատրաստմանը: Մայիսի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ում տեղի ունեցավ հանդիպում Գեղարքունիքի, Արմավիրի,Արարատի, Արագածոտնի Սյունիքի, մարզերի 21 կրթական...